2011 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում 20-ամյա հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում պարտություն կրեց բելառուս Տիմաֆեյ Դեյնիչենկայից և նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Եզրափակիչում Արթուրին, թերևս` փորձը չհերքից, սակայն այս տարիքում նրա գոտեմարտերն ու ուրույն ոճը հուսադրում են, որ այս երիտասարդի անունը դեռ շատ ենք լսելու:
Մինչև եզրափակիչ հասնելը Արթուր Ալեքսանյանն ըստ հերթականության պարտության էր մատնել` 1/16 եզրափակիչում` Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Վլադիմիր Ռադոսլավևիչին, 1/8-ում` վրացի Սոսո Ջաբիձեին, քռորդ եզրափակիչում` նորվեգացի Համլետ Մարտին Նիլսենին, իսկ կիսաեզրափակիչում Արթուրն առավելության էր հասել բուլղարացի Էլիս Գուրիի նկատմամբ: