Twitter-ում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի միկրոբլոգը հավանաբար անջատված է անցած տարվա նոյեմբերից, որի հետևանքով գրեթե 3,9 մլն բաժանորդներ «կամանդանտեից» առանց լուրերի են մնացել,- չորեքշաբթի հաղորդել է Univision հեռուստաալիքը:
Վերջին գրառումը, որ արվել է Չավեսի կողմից միկրոբլոգում, թվագրվում է 2012 թ. նոյեմբերի 1-ով: Այդ ժամանակվանից նախագահի ակտիվությունը Twitter-ում հավասարվում է զրոյի: Դեկտեմբերի սկզբից, երբ Չավեսը թռել էր Հավանա վիրահատության համար, նա դադարել է հայտնվել նաև հեռուստատեսությունում: Հիմա Վենեսուելայի նախագահը վիրահատությունից հետո բուժման կուրս է անցնում Կուբայում:
Լրագրողների կողմից հարցված մասնագետները կարծում են, որ միկրոբլոգի անջատումը կարող է իրականացված լինել Ֆիդել և Ռաուլ Կաստրոների առաջարկով, որոնք համացանցի օգտագործման մեջ լուրջ սպառնալիք են տեսնում վենեսուելական ռեժիմի համար:
Չավեսի միկրոբլոգի սառեցման պատճառներից են մասնագետները համարում չափից շատ հարցերը, որոնք գալիս են քաղաքացիներից, և իշխանությունների անկողությունը՝ դրանց լիարժեք պատասխանելու, ինչը կարող էր բացասաբար ազդել Չավեսի իմիջի վրա:
Ըստ աղբյուրի՝ նախկինում միկրոբլոգի համար պատասխանատու է եղել գրեթե 200 մարդ, իսկ հիմա այն անգործության է մատնված:








































