Ռուսաստանցի 25-ամյա թենիսիստուհի Մարիա Շարապովան, որը Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանում 6:0, 6:0 հաշվով վստահ հաղթանակ է գրանցել իր հայրենակից Օլգա Պուչկովայի, իսկ երկրորդում` ճապոնուհի Միսակի Դոիի նկատմամբ, վերջին 28 տարիների ընթացքում դարձել է առաջին մարզուհին, որը ոչ մի գեյմում պարտություն չի կրել «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի խաղում:
1985 թվականին նման նվաճում է գրանցել Ավստրալիայի ներկայացուցիչ Վենդի Թյորնբուլը, որը, սակայն, դուրս է մնացել մրցաշարի երրորդ շրջանից: Այդ մասին է հայտնել WTA ներկայացուցիչ Քևին Ֆիշերը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջանում Մարիա Շարապովան կմրցակցի ամերիկուհի Վինուս Ուիլյամսի հետ:









































