Երկօրյա այցով Թբիլիսի Է ժամանել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու երրորդ որդին՝ արքայազն Էդվարդը` Ուելսի կոմսը: Արքայազն Էդվարդն այսօր կմասնակցի Մեծ Բրիտանիայի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, որը կառուցվել Է Կրծանիսի շրջանում: Այցի ընթացքում այքայազնը, որն առեւտրական հարցերի գծով Մեծ Բրիիտանիայի հատուկ պատվավոր ներկայացուցիչն Է, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Վրաստանում աշխատող բրիտանացի գործարարների հետ:
Արքայազն Էդվարդը կծանոթանա British Petroleum ընկերության գործունեությանը եւ Եվրամիության դիտորդների ներկայացուցչության, ինչպես նաեւ Վրաստանում Բրիտանական խորհրդի աշխատանքին, հաղորդում են վրաստանյան գործակալությունները: