Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ինչ արեց նավթը Ռուսաստանի հետ. Vedomosti

Այսօր, երբ նավթը զգալիորեն էժանացել է, կարել է օգտագործել պահը և հետ նայել անցած ճանապարհին՝ գնահատելով, թե արդյոք Ռուսաստանին օգնեց իր վրա թափվող նավթային անձրևը, ռուսական «Վեդոմոստի» թերթում գրում է տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևը:

Նավթային անձրև

Նախևառաջ անհրաժեշտ է գնահատել այդ «բնական աղետի» ծավալները: Որպեսզի հեշտ լինի, դրա համար կօգտագործենք երկու պարամետրեր՝ նավթի գների աճ (1998-2000թթ. այն 12.72 դոլարից հասավ 28.5 դոլարի (մեկ բարելի դիմաց) կամ աճեց 2.24 անգամ) և այդ աճի հետ կապված՝ հանույթի ծավալների ավելացում: Որպես դիտարկվող շրջան՝ վերցնենք Վլադիմիր Պուտինի կառավարման 14 տարիները՝ 2000-2013թթ.:

Նավթային անձրև կհամարենք հասույթի ծավալի գումարային աճը 1999թ. ցուցանիշի նկատմամբ (հանույթի ծավալը՝ 304.8 մլն տոննա, միջին տարեկան գինը՝ 19.97 դոլար (1 բարելը)): Բացառելով յուրաքանչյուր տարվա հասույթը և ամեն անգամ դրանից հանելով 40.97 մլրդ դոլար (1999թ. արդյունահանված նավթի արժեքը), այդ 3 տարվա ընթացքում նավթային անձրևի գնահատականը ստանում ենք 2.753 տրլն դոլար (տվյալները հաշվված են` ըստ BP Statistical Review of World Energy 2014-ի):

Հաշվի առնելով, որ Ռուսաստանից արտահանվում է նավթի և նավթամթերքի 32-39 տոկոսը, կարելի է հաշվել, որ երկիրը միայն նավթի արտահանումից ստացել է առնվազն 1.8 տրլն դոլար, իսկ դրան ավելացնելով գազը՝ շուրջ 2.1 տրլն՝ գումարած այն, ինչ նա կարող էր ստանալ, եթե գները և ծավալները պահվեին 1999թ. մակարդակի վրա: Ի՞նչ դա տվեց Ռուսաստանին և ինչպե՞ս դա անդրադարձավ նրա քաղաքականության և քաղաքական գործիչների, տնտեսության և քաղաքացիների վրա:

Նավթի և Պուտինի երեք շրջանները

Ամենաակնհայտը նավթային անձրևի ազդեցությունն էր երկրի քաղաքական կյանքի վրա: Այստեղ հեշտությամբ կարելի է հետևել այդ երեք շրջաններին, որոնց հիմնական գծերը հստակ կերպով կորելացվում են նավթային շուկայում տիրող իրավիճակի հետ:

Առաջինը «եվրոպամետ» Պուտինի շրջանն է, նրա ելույթները Բունդեսթագում և պոստմոդեռնիստական Եվրոպայի հետ դաշինքի փորձը՝ հանուն «Փարիզ-Բեռլին-Մոսկվա» առանցքի: Այդ շրջանը ձգվեց 4 տարի: Այդ ընթացքում նավթային անձրևը կազմեց 133.7 մլրդ դոլար, ավելի քիչ, քան միայն 2005թ. (153.6 մլրդ դոլար): Իսկ տարեկան «նավթային կաթիլը» կազմեց ընդամենը 33.5 մլրդ դոլար:

Պուտինի կառավարման առաջին տարիներին գների մակարդակի անցումը 2000-ականների կեսերի մակարդակին ցույց էր տալիս, որ ոչ մի դեպքում անսպասելիորեն նման հարստություն ձեռք գցած ԿԳԲ նախկին սպան դրանից չէր հրաժարվի: 2004թ. ձերբակալվեց Միխայիլ Խոդորկովսկին, 2005թ. ԽՍՀՄ փլուզումը անվանվեց «20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ», իսկ 2007թ. Մյունխենում Արևմուտքին ցույց տվեցին իր տեղը:

Երկրորդ շրջանը ներքաղաքական տարածության զտման շրջանն էր, երբ երկրում վերացվեց ժողովրդավարությունը, վերստեղծվեց այն միակ միակուսակցական համակարգը, որը Պուտինը գիտեր ԳԴՀ-ի փորձից, պետության ձեռքում կենտրոնացվեցին մեծ քանակությամբ հում ակտիվներ: Ներքին քաղաքականության մեջ քաղաքավարության բոլոր կանոնները մերժվեցին, մինչդեռ արտաքինում՝ Realpolitik-ը դեռ զերծ էր մնում կրիտիկական սխալներից: Այս շրջանում (2005-2008թթ) նավթային անձրևը կազմեց 894.4 մլրդ դոլար, իսկ տարեկան կտրվածքով՝ 223.6 մլրդ դոլար, այսինքն՝ 6.5 անգամ ավելի շատ, քան առաջին շրջանում:

Երրորդ շրջանը. 2011-2014թթ. Մեծագույն սխալը համարվում է այն կարծիքը, որ նավթի գները 2008թ. հասել էին առավելագույնի: Այդ ժամանակ նավթի տարեկան միջին գինը կազմում էր ընդամենը 97.26 դոլար (1 բարելը), մինչդեռ 2011-2013թթ.՝ միջինը 110.53 դոլար: Հասկանալի էր, որ «100 դոլարից բարձր գնով նավթի ժամանակների» Պուտինը նույն Ղրիմի և Դոնբասի Պուտինն է, մարդ, որը ոչ մեկին հաշվետու չէ ոչ միայն իր երկրում, այլև դրա սահմաններից դուրս: Եվ ինչպես կարող էր հակառակը լինել, եթե 2011-2013թթ. «անձրևի» հետ թափվեց 1.3 տրլն դոլար (տարեկան 394 մլրդ դոլար) նավթ, գրեթե կրկնակի ավել 2008թ. համեմատ, երբ գինը ձևականորեն հասել էր գագաթնակետին:

Քաղաքականության մեջ թանկացած նավթը Ռուսաստանին՝ որպես նորմալ երկրի, դաժան հարված հասցրեց: Եկամուտների աճը (որի ծավալները գնալով ավելի ու ավելի էին մեծանում՝ հաշվի առնելով, որ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ հեռացվում էին վերջին խոչընդոտները) հայրենական քաղաքական էլիտային սովորեցրեց հետևել anything goes սկզբունքին, որը փիլիսոփա Փոլ Ֆեյերաբենդը մի ժամանակ շարադրել էր իր «Մեթոդոլոգիական պարտադրանքների դեմ» գրքում: Կրեմլը հիանալի կերպով ցույց տվեց, որ նման իրավիճակում ոչ մի մեթոդոլոգիական պարտադրանք չի կարող լինել: Այստեղից էլ եկավ իշխանության ուղղահայացը; և ընտրությունների անընդհատ փոխվող կանոնները; և ոչ միայն սեփականության, այլև անգամ պետության սահմանների ցանկացած իրավունքի լիարժեք պայմանական բնույթը: Որտե՞ղ կանգ կառնի Ռուսաստանի առաջնորդը, իսկ ավելի ճիշտ՝ ո՞վ նրան կկանգնեցնի, առայժմ միանգամայն հստակ չէ, հարցադրում է կատարում Ինոզեմցևը:

(Ան)պատասխանատու կառավարում

Այստեղ ֆունդամենտալ մի հարց է առաջանում. կարո՞ղ էր այլ կերպ լինել: Կարո՛ղ էր, կասեն ոմանք. նայե՛ք Նորվեգիային կամ ԱՄՆ-ին, որտեղ այդքան շատ նավթ ու գազ կա, և չկա դրանց ավելցուկի «ռուսական» հետևանքները: Կարո՛ղ էր, կասեն մյուսները. ինչո՞վ են վատ Պարսից ծոցի միապետությունները, որոնք վերածվել են Մեքքայի ոչ միայն ուղղահավատների, այլև զբոսաշրջիիկների համար, վերածվել են ֆինանսական և տրանսպորտային հանգույցների, գրավիչ կենտրոնի ամբողջ աշխարհի հաջողակների և հարուստների համար: Ո՛չ, կասեն երրորդները. մեզ առավել հարազատ է Նիգերիայի, Վենեսուելայի և Անգոլայի ճանապարհը՝ իրենց անարդյունավետությամբ, սոցիալական անհավասարությամբ և բյուրոկրատական խելահեղությամբ:

Սա նավթարդյունահանող երկրների հետազոտողների համար ցավոտ հարց է: Առավել տարածված այն կարծիքը, որ ժողովրդարավական պետությունները կարողանում են հաղթահարել խնդիրը, իսկ ավտորիտար երկները՝ ոչ, հարցին չի օգնում: Ծոցի երկրներում ոչ մի ժողովրդավարություն չկա, բայց դա չի խանգարում նրանց զարգանալ: Նույնը վերաբերում է նաև տնտեսվարման պետական և մասնավոր տիպերի հակադրմանը. աշխարհի ամենաարդյունավետ նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, պատկանում է պետությանը և երբեք բորսա դուրս չի եկել: Իմ կարծիքով, խնդրի լուծումը պատասխանատվության հասկացության մեջ է: Եթե դա կա, նավթը գնում է հօգուտ երկրի: Եթե չկա, ապա ավելի շուտ՝ ի վնաս: Ընդ որում, պատասխանատվությունը կարող է տարբեր լինել, գրում է տնտեսագետը:

Կառավարության պատասխանատվությունը կարող է ապահովվել ինչպես ժողովրդավարական վերահսկողությամբ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա կամ Բրազիլիա), այնպես էլ սեփականատիրոջ զգացողությամբ (Ծոցի նավթային միապետություններում): Երկու դեպքերում էլ իշխանությունը ձևավորվում է կանխատեսելիության սկզբունքով՝ ժողովրդավարական կամ ժառանգական: Դրա մեջ պատահական մարդիկ չեն հայտնվում: Նման իրավիճակում կարևոր չէ, հումքային հսկաները մասնավո՞ր են, թե՞ պետական: Մեկ զբաղվածին բաժին ընկնող հասույթն այսօր համեմատաբար մոտ է Saudi Aramco-ում և Shell-ում (համապատասխանաբար 5.45 մլն դոլար և 5.17 մլն դոլար տարեկան), BP-ում և Statoil-ում ($4.76 և $4.43 մլն), Total-ում և Abu Dhabi National Oil Company-ում (ADNOC, $2.45 մլն և $3.22 մլն):

Դա հասկանալի է. նավթի գինը միասնական է, տեխնոլոգիաները շատ չեն տարբերվում: Բոլոր պատասխանատու երկրներում նավթային հարստությունը ծառայում է տնտեսութան մյուս ճյուղերի զարգացմանը (շատ կամ քիչ՝ կախված այն բանից, թե արդեն որքան զարգացած է երկիրը): Մալայզիայում և ԱՄԷ-ում առավել տարածված է այն մոդելը, երբ նավթը՝ որպես ազգի բարեկեցության և հաջողության աղբյուր, փոխարինվում է տնտեսության այլ ճյուղերով: Նորվեգիայում էներգառեսուրսները հանդես են գալիս ավելի շուտ որպես երաշխիք՝ ամբողջ ազգի խաղաղ կենսաթոշակային ապագայի համար:

Կառավարության անպատասխանատվությունն առաջանում է այնտեղ, որտեղ իշխանության ղեկին հայտնվում են պատահական մարդիկ, և որտեղ իշխող էլիտան որևէ հիմք չի ունենում իրեն մերիտոկրատ համարելու: Անկախության 50 տարիների ընթացքում 10 ռազմական հեղաշրջումների դեպքում Նիգերիայի հերթական կառավարիչը երկրի ապագայի համար պետք է ավելի շատ անհանգստանա, քան իր սեփական ապագայի՞: Արդյո՞ք պետք է երկարաժամկետ որոշումների սպասել ավտոբուսի վարորդից, որը անսպասելի նշանակվել է Վենեսուելայի նախագահ: Կամ ԿԳԲ փոխգնդապետից, որը ճիշտ տեղում է հայտվել 1999թ:

Նման դեպքերում անիմաստ է տարանջատել պետական բիզնեսը մասնավորից. անպատասխանատու երկրներում վերջինս իր ակտիվները ձեռք է բերել ոչ ավելի մեծ հիմքերով, որքան պետական առաջնորդները՝ իրենց պաշտոնները: Մենք ասում ենք, որ պետական պաշտոնյաները վերահսկում են հոսքերը՝ չհոգալով տնտեսության վիճակի մասին. բայց արդյո՞ք նույնը չի վերաբերում այն ձեռնարկատիրոջը, որը առանց տեսանելի ափսոսանքի հրաժարվում է պետության կողմից իրենից խլված ընկերությունից՝ գոհ մնալով, որ չեն խլել այն ղեկավարելու ընթացքում շահած դիվիդենտները: Անպատասխանատու երկրներում և՛ իշխանությունը, և՛ բիզնեսը, ժամանակավոր են. նավթային ընկերությունը մասնավո՞ր, թե պետական բնույթ է կրում՝ սկզբունքային նշանակություն չունի: Այստեղ հասույթն էլ է տարբեր, և վաճառքներն են անցնում օֆշորներով, և եկամուտներն են պահվում արտասահմանյան հաշիվներում…

Ռուսաստանն այդ առումով սահմանային երկիր է: Նրա ձգտումը ինքնիշխան կայսրության չի ենթադրում կայուն ժողովրդավարություն, իսկ եվրոպական մշակութային կոդը թույլ չի տալիս բացարձակ միապետություն: Խմբային տնտեսությունից շուկայականին անցումը պատմության մեջ հարստության բաշխման ամենաանարդար ձևն է: Ուստի երկրին, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ են ծայրահեղ ոչ ավանդական միջոցներ, երբ խոսք նավթային հարստության օգտագործման մասին է:

Զարգացում նավթի հաշվին

Սկզբի համար նախ գնահատենք ավանդական տարբերակները: Ըստ էության, դրանք երկուսն են՝ զարգացման տարբերակը և կոնսերվացման տարբերակը: Առաջինը բավականին ամբողջական է, երկրորդը ունի մեծ թվով ենթատարբերակներ:

Զարգացման տարբերակը հիանալի կերպով գործում է ԱՄԷ-ում: 1981թ. նավթը ապահովում էր Դուբայի էմիրության եկամուտների 93 տոկոսը, այսօր՝ առնվազն 3 (ընդհանուր առմամբ Էմիրություններում՝ 27 տոկոս): Մի քանի տասնամյակների ընթացքում այդ պետությունը դիվերսիֆիկացրել է իր եկամտի աղբյուրները: Վերջին 20 տարվա ընթացքում նավթային եկամտից ստացած 750 մլրդ դոլարը ծախսվել է 1) մի քանի ժամանակակից օդանավակայանների վրա, այդ թվում ալ-Մակթում օդանավակայանը, որը նախատսեսված է ավելի մեծ թվով ուղևորների համար, քան Ռուսաստանի բոլոր օդանավակայանները միասին վերցրած, 2) Մերձավոր Արևելքում լավագույն անվճար ճանապարհների վրա, 3) 3 նավահանգստի և 5 արդյունաբերական գոտու, 4) ավելի քան 150 քոլեջների, այդ թվում 30 ամերիկյան և եվրոպական համալսարանների մասնաճյուղերի ուսանողական ավանների վրա, և անգամ 5) 3.2 մլրդ դոլար արժողությամբ արհեստական կղզիների վրա, որոնց ծախսերն, ի դեպ, արդեն ծածկվել են: Երկրում ստեղծվել է տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական կենտրոնը, կառուցվել է զբոսաշրջային ճյուղ:

Սաուդյան Արաբիայում նավթային բումից ստացված 2.85 տրլն դոլարը ներդրվել է 1) 40 հազար կմ ճանապարհների, 2) ժամանակակից նավթաքիմիական արդյունաբերության, 3) նորագույն տեխնոլոգիաների, և անգամ 4) գյուղատնտեսության զարգացման վրա (Արաբական թերակղզում 1990-ականներին հավաքվել է տարեկան 4 մլն տոննա ցորեն, երկիրը ինքնաբավ է մսի և թռչունների արտադրության մեջ), 5) մարդկային ներուժի վրա: Կոռուպցիա այստեղ էլ կա. Transparency International-ի տվյալներով՝ վերջին 15 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայից գնորդների կողմից հայտարարված նավթի ներմուծման գումարային արժեքը տարեկան 4.5-8 տոկոսով տարբերվում է թագավորության ներկայացրած արտահանման գումարից: Եվ այնուամենայնիվ, դա էլ է զարգացման տարբերակ:

Նույն ճանապարհով են գնում նաև Կատարը և Քուվեյթը: Ծոցի գործնականում բոլոր երկրներն են ակտիվորեն ներդրումներ են կատարում արդյունաբերական նախագծերում, հեղափոխում են ենթակառույցները, հատկապես տրանսպորտային, վերցնում են Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ ուղևորահոսքերը, զարգացնում են զբոսաշրջությունը և օֆշորային ֆինանսական ծառայությունները: Տարածաշրջանի տնտեսությունների դիվերսիֆիկացման տեմպը կախված է այն գիտակցությունից, թե որքան շուտ կարող են վերջանալ հումքի պաշարները, և առաջնորդների ամբիցիաների աստիճանից, բայց այն փաստը, որ դրանք իրենց տեղն են գտնում գլոբալ աշխարհում, կասկածի տեղիք չի տալիս, եզրափակում է տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում