Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի գիշերը նույնքանով կբարձրանա:
Երևանում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: