Վիկտոր Գարբեր
Դերասան Վիկտոր Գարբերը պաշտոնապես հաստատել է իր ոչ ավանդական կողմնորոշում ունենալու մասին, հայտնում է բլոգեր Gato87-ը:
Վիկտոր Գարբերը հանդիսատեսին հայտնի է առաջին հերթին «Տիտանիկ» և «Լրտեսը» ֆիլմերով: Նրա կողմնորոշման մասին շշուկներ կային դեռ վաղուց:
«Ես ընդհանրապես չեմ խոսում այդ մասին, բայց բոլորն այսպես թե այնպես գիտեն»,- ասել է նա:
Արդեն 13 տարի է՝ նա ապրում է Նյու Յորքում իր ընկեր Ռեյներ Անդրիեսենի հետ: Ռեյները նկարիչ է ու մոդել, և նրանք բավական հաճախ են միասին հայտնվում միջոցառումներին, նույնիսկ միասին գնացել են «Ոսկե գլոբուսի» վերջին մրցանակաբաշխությանը, հայտնում է spletnik.ru-ն:
Վիկտոր Գարբեր

Վիկտոր Գարբեր և Ռեյներ Անդրիեսեն










































