Դորտմունդում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ռոման Ամոյանը կիսեզրափակիչում ադրբեջանցի Էդանիս Ազիզլիին հաղթելուց հետո, եզրափակիչում պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վուգար Ռագիմովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հունահռոմեական ոճի 55 կգ. քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը մինչև կիսեզրափակիչ գոտեմարտը նախ 1/16 եզրափակիչում առավելության հասավ լիտվացի Ռամանուս Դագիսի նկատմամբ, այնուհետև 1/8 եզրափակիչում պարտության մատնեց վրացի Լաշա Գոգիտաձեին: Քառորդ եզրափակիչում Ռոմանը հաղթեց ռուս Վալերի Բորգոյակովին: