Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժին հայհոյելը քի՞չ բան է մի հատ ապտակ հասցնելու համար. Արշակ Սվազյան. armtimes.com

Armtimes.comի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Արշակ Սվազյանը ազատ է արձակվել. վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցի, ասացին ՀՀ քննչական կոմիտեից: Գործով որպես կասկածյալ ներգրավված Արշակ Սվազյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն դեկտեմբերի 14-ին՝ ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեից: Պատգամավոր Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան: Միջադեպը տեղի էր ունեցել շենքի մուտքում. երբ պատգամավորը մտել է շքամուտք, կասկածյալը հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 117 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը՝ առավելագույն պատժաչափը երկամսյա կալանք):

Արշակ Սվազյանը և նրա երկու երեխաները հաշվառված են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, բայց բնակվում են Երևան քաղաքում, Հարավ-Արևմտյան Բ-1 թաղամասում (Րաֆֆու փողոց): Նրանց շենք մուտք գործելու համար անհրաժեշտ էր ծածկագիր հավաքել: Մեր այցելության պահին Արշակ Սվազյանը տանը չէր, մեզ դիմավորեց դուստրը, ով ասաց, որ հայրն ազատ արձակվելուց հետո դեռ տուն չի գնացել: Պատասխանելով մեր մի քանի հարցերին՝ դուստրն ասաց, որ հայրը Մոսկվայում բիզնես ունի, գնում-գալիս է: Թե ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը՝ մանրամասնել չցանկացավ: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց դստեր միջոցով կապ հաստատել Արշակ Սվազյանի հետ: Նա մեր զրույցում խոստովանեց, որ ինքն է դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան հարվածել պատգամավոր Արամ Մանուկյանին: Հարվածելու պատճառը, ըստ նրա, այն էր, որ Մանուկյանը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին – հեղ.): Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին Աբովյանում ոչ իշխանական եռյակի առաջին մարզային հանրահավաքի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր. «Բայց կա մի ուրիշ ժողովուրդ, որի համար ես հպարտ եմ, դա ձեր տեսակն է, որ ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, երկրի տերը ես եմ»:

Շարունակելով իր խոսքը՝ Սվազյանն ասել է. «Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց: Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իմացել Արամ Մանուկյանի բնակության հասցեն, Սվազյանը ասաց, թե մանրամասն այդ մասին ցուցմունք է տվել և ոչինչ չունի ավելացնելու:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում