2012 թ. գրանցվել է նավերի վրա ծովահենների հարձակումների 297 դեպք, որը վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշն է: Այս մասին ասվում է Ծովագնացության միջազգային բյուրոյի զեկույցում, որն այսօր ներկայացվել է Մալայզիայի մայրաքաղաքում:
Հարձակումների թվի նվազումը Սոմալիի ծովահենների ակտիվության նվազման հետ է կապված: Դա Ադենյան ծովածոցում միջազգային հերթապահության արդյունքն է: Ինչևէ, այդ տարածքը ծովագնացության համար ամենավտանգավորներից է համարվում: Այստեղ անցած տարի իրականացվել է ծովահենների՝ նախկինում կատարած հարձակումների մեկ քառորդը: Ներկա պահին էլ Սոմալիի ծովահենները 8 նավեր և անձնակազմերի 120 անդամներ են պահում իրենց մոտ:
Զեկույցում նշվում է նաև Գվինեական ծոցում՝ Նիգերիայի ափերի մոտ, ծովահենների հարձակումների թվի աճի մասին: 2011 թ. այստեղ նավերի վրա 10 հարձակում է գրանցվել, իսկ 2012 թ.՝ 58:
Ընդհանուր առմամբ՝ ծովահենների հարձակումների հետևանքով 2012 թ. 6 նավաստի է զոհվել, 32-ը վնասվածքներ են ստացել, գերի է ընկել 585 մարդ, զավթվել են 28 նավեր:










































