Կոսովոյի վարչապետի պաշտոնակատար Հաշիմ Թաչին Պրիշտինայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է այդ երկրում: Հանդիպման ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Կոսովոյի վարչապետը բարձր է գնահատել Թուրքիայի դերակատարությունն իր երկրի միջազգային ճանաչման գործընթացում, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: «Անկախության հռչակումից դեռեւս տասը օր առաջ Թուրքիայի վարչապետն ասաց, որ հռչակումը չպետք է հետաձգվի», – ասել է Թաչին` ընդգծելով, թե Թուրքիայի նշանակալի օժանադակությունը մեծ նշանակություն ունեցավ հետագայում այլ երկրների կողմից ճանաչվելու գործում: Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե շարունակելու է սատարել այդ երկրին միջազգային ասպարեզում` ցանկանալով ի դեմս Կոսովոյի տեսնել բազմամշակութային, ժողովրդավարական, բարգավաճ ու կայուն գործընկեր: