Սերբ թենիսիստ, թենիսի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան:
Երեք սեթերի արդյունքում Նովակն առավելության է հասել ամերիկացի թենիսիստ Ռայան Հարիսոնի նկատմամբ:
Ջոկովիչ – Հարիսոն՝ 6:1, 6:2, 6:3:
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցն է Ռադեկ Շտեպանեկը:







































