Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում Duty Free խանութների աշխատակիցները կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ կրճատումների և փակել են 1, 2 տերմինալների մուտքը, հաղորդում է Corriere della sera-ն:
Ցուցարարների գործողությունների հետևանքով շատ ուղևորներ ուշացել են հաշվառումից և չեն կարողացել հասնել իրենց չվերթին:
Գործադուլի պատճառը հունվարի 4-ին 44 աշխատակիցների աշխատանքից հեռացնելն է: Նրանք աշխատանքից զրկվել են, քան որ Duty Free Group ընկերությունը փակել է օդանավակայանում գործող յոթ առևտրի կետերը:
Սա արդեն բողոքի երրորդ ակցիան է ընդդեմ կրճատումների: Առաջին գործադուլը տեղի էր ունեցել Սուրբ Ծնունդի նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին: Բողոքի երկրորդ ակցիան տեղի էր ունեցել նախօրեին:











































