Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Բա մենք ափսոս չենք, ինչու ենք այսքան թշվառ. Վիոլետ Գևորգյան

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Վիոլետ Գևորգյանը:

 Տևական ժամանակ Հայաստանում չէիք, վերադարձաք, մեծ շուքով Ձեր 70-ամյակը նշեցին: Ի՞նչ էր փոխվել երկրում, ինչի՞ հետ չհաշտվեցիք:

Ճանապարհներով շատ դժվար է երթևեկել: Հենց հոբելյանի օրն էլ մենք կես ժամ անցկացրեցինք Խորենացի փողոցի վրա: Ուշանում էի, առանց այն էլ սարսափելի հուզված, նյարդային վիճակում էի, այդ կես ժամն էլ, որ մենք կորցրեցինք, ինձ էլ ավելի նյարդայնացրեց:

Այս անգամ ես ավելի քիչ ժամանակ ունեցա շփվելու քաղաքի հետ: Քաղաքը սիրունանում է, դրանում ոչ մի խոսք: Սունդուկյանի թատրոնի այդ երիտասարդները ինձ շատ գոհացրին, բոլորը՝ թե տղաները, թե աղջիկները շատ գեղեցիկ էին և շատ բարեհամբույր, ինչը շատ կարևոր է թատրոնում: Բոլորը ինձ ջերմությամբ ու սիրով էին շրջապատել թե այստեղ, թե Կիրովականում, որտեղ ես 3 օր խաղացի «Աշնան արև» ներկայացումը լեփ-լեցուն դահլիճում, և էլի պահանջում էին: Ես ապշել էի, Կրովականում հիմա այդքան մարդ չկա: Ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ անգամ չկար:

Դուք Ձեր ամենապայծառ, ստեղծագործելու համար ամենալավ տարիներն անցկացրեցիք Միացյալ Նահանգներում: Հետաքրքիր է, Դուք, որ անցած ճանապարհ ունեք, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ այն երիտասարդներին, ովքեր տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, արդյո՞ք ավելի հեշտ չէ կայանալ Հայաստանում, քան Միացյալ Նահանգներում, որտեղ, փաստորեն, հաճախ կայանալն անհնար է:

Հիմա այստեղ՝ Հայաստանում, ավելի հեշտ է կայանալ: Ավելի հեշտ է դարձել, ավելի լավ են վարձատրվում դերասան-դերասանուհիները: Այն ժամանակ մենք առավոտից իրիկուն պետք է վազվզեինք, որ մի քիչ փող հայթայթեինք: Եվ ռադիո,և հեռուստատեսություն, և կինոստուդիա էինք վազում՝ թե նկարահանվելու, թե դուբլյաժ անելու, իսկ թատրոնը կար ու կար: Շատ դժվար էր մեր կյանքը, բայց մեզ համակել էր սերը դեպի արվեստը, դեպի թատրոնը, այնպես որ՝ և երիտասարդ էինք, և վազվզում էինք սիրով: Ուզում էինք ամեն տեղ հասցնել, թողնել մեր լուման ու վաստակը:

Ի՞նչն է պատճառը, որ մեծ հոսքով տեղափոխվում են ԱՄՆ ու հատկապես դերասաններն են տեղափոխվում: Ի՞նչ խորհուրդ կարող եք նրանց տալ:

Եթե ես լինեի նրանց փոխարեն, ապա հիմա չէի տեղափոխվի, որովհետև հիմա ազատ ստեղծագործողի համար ավելի հեշտ է, քան այն ժամանակ: Եթե նրանք սիրում են թատրոնը, իսկ թատրոնում աշխատել ու չսիրել այն, ըստ իս, բացառված է,նրանք պետք է միմյանց պահպանեն, ոչ թե իրենցից տաղանդավորին, իրենցից շնորհաշատին ուզեն խեղդել՝ այնպես, ինչպես պատահեց ինձ հետ: Պետք է ամեն մարդ իմանա իր տեղը, իր չափը և սիրի թատրոնը: Ստանիսլավսկին ասել է. «Ոչ թե ձեզ սիրեք թատրոնի մեջ, այլ թատրոնը սիրեք ձեր մեջ»: Դա շատ դժվար բան է: Նախանձը երբեք չի լքում մարդկանց, հատկապես թատրոնի ոլորտում: Երբ մեկն ավելի է երևում, ավելի է սիրվում հանդիսատեսի կողմից, կամա թե ակամա կողքինները լավ չեն վերաբերվում այդ մարդուն, փոխանակ հակառակը լինի, փոխանակ պահպանեն, եթե սիրում են թատրոնը:

Ի՞նչ է կատարվում ԼոսԱնջելեսի հայկական թատերարվեստում: Արդյոք հնարավո՞ր է օտար լեզվով որևէ բեմականացում, որևէ ներկայացում իրականացնել և հաջողել: Ընդհանրապես, ի՞նչ դժվարություններ կան, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած հայ դերասանն այնտեղ:

Երբ չկա թատրոն, երբ չկա ստաբիլ թատրոն, դա շատ բարդ է: Կազմակերպվում են խմբեր ինչ-որ մի բան ներկայացնելու համար: Վարձվում է թատրոնի շենք, տոմսեր իրացնելը հիմա չափազանց բարդ է: Չգիտեմ՝ գուցե մարդիկ հոգնել են:

Այստեղից տեղափոխված կամ համերգներով հանդես եկող շատ երգիչներ մեծ լսարան են գրավում Լոս Անջելեսում: Դա շոու-բիզնեսի և թատրոնի հանդիսատեսի տարբերությա՞մբ է պայմանավորված:

 –Շատ տարբեր են: Կան երգիչ-երգչուհիներ, որոնք շատ մեծ դահլիճներ են հավաքում: Դա, իհարկե, թատրոնի հետ ոչ մի կապ չունի: Թատրոնը չի կարող այդքան մեծ դահլիճում խաղալ, և այդքան շատ մարդ էլ չի հավաքվի: Ես չգիտեմ դրա գաղտնիքը, հիրավի չգիտեմ:

Դուք այնտեղ ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել այս տարիների ընթացքում:

 –Ամենամեծ դժվարությունն այն է, որ դու լինելով երիտասարդ, ավյունով լի դուրս ես մնացել քո կյանքից, չգիտես՝ թատրոնը քո առաջին կյանքն է, թե երկրորդ: Առանց թատրոնի երբեք չէի պատկերացնում իմ կյանքը, առավել ևս օտար հողում: Երբեմն-երբեմն մենք ներկայացումներ արել ենք: Գնալուց անմիջապես հետո մենք բեմադրեցինք «Աշնան արևը», դահլիճը նորից լեփ-լեցուն էր, 1000-ից ավել դահլիճ էր: Մեր ժողովուրդն է այնտեղ , նրանք էլ են կարոտում: Այն ժամանակ ավելի շատ էին կարոտում: Հիմա երևի արդեն ընտելացան: Կարոտը երբեմն օգնում է: Հոբելյանի օրն էլ ասացի, որ ասում էին՝ արի, ասացի՝ չէ, չեմ գա, ավելի լավ է 1,2,3 տարին մեկ գալ, որ կարոտեք և ինձ այսպես ընդունեք:

Այս տարիների ընթացքում չեղա՞վ մի առաջարկ, որը կստիպեր Ձեզ վերադառնալ, այստեղ շարունակել գործունեությունը:

 –Չէ, երևակայիր, որ չեղավ այդպիսի առաջարկ: Բոլորն ասում են՝ արի: Ժողովուրդն ինձ շատ է սիրում, կարոտում ու զգում իմ պահանջը:

Բայց, փաստորեն, թատրոնի ղեկավարները, գեղարվեստական ղեկավարները նման հայտ այդպես էլ չներկայացրեցին:

 –Այնպես կոնկրետ, որ ընդունելի լինի՝ ոչ: Ես շատ գոհ եմ Վահե Շահվերդյանից: Ես ինքս ընտրեցի նրան, որ իմ հոբելյանը անցկացնի և չտեսնված, ունիկալ շոու կազմակերպեց Սունդուկյանի թատրոնի բեմում, որը բոլորին անխտիր գոհացրել է, ինձ ևս: Շատ հաճելի էր, և դա կարծես թե նորություն էր:

Հենց հոբելյանի օրը, եթե չեմ սխալվում, Ռոզա Ծառուկյանը Ձեզ առաջարկեց վերադառնալ Հայաստան:

 –Ես շատ շնորհակալ եմ Ռոզա Ծառուկյանին, որ եկավ, հարգեց ինձ, և ես ծանոթացա նրա հետ: Շատ հաճելի տիկին է: Իր հրավերից հետո ես ասացի, որ մշտական չեմ կարող գալ, որովհետև երեխաներս, թոռներս այնտեղ են: Ես 4 թոռների տատիկ եմ:

Այնտեղի մասին էիք հարցնում, իմ տղան Հրաչյան՝ Չուկոն, շատ շնորհաշատ երիտասարդ է, այստեղ նրան հիշում են «Սիրուն աղջիկ Հայաստանի» երգով: Թատրոնի օրվա առթիվ բոլոր դերասան-դերասանուհիներին հավաքել էին տարբեր թատրոններից: Երգում էին դրամատիկական թատրոնների դերասանները, տղաս էլ երգեց և անմիջապես էլ աչքի ընկավ: Նա հիմա այնտեղ իր գործով է զբաղվում, ուրիշ գործ չի կարող անել: Նա սցենարներ է գրում, ֆիլմ է նկարահանել և բեմադրություններ է անում, որտեղ ես էլ, դստրիկս էլ մասնակցում ենք:

Այսինքն՝ Դուք այնտեղ եք հաստատվել ընտանիքով, թոռներով և այլևս Հայաստան մշտական ապրելու համար դժվար թե վերադառնաք:

Մշտական ապրելու համար՝ չէ: Հետո տարիքս այն չի: Եթե երիտասարդ լինեի՝ թերևս անպայման: Ես այնտեղ երկու ամերիկյան ֆիլմերում եմ նկարահանվել, շատ փոքր հատվածներով, և շատ գոհ էին ամերիկացի դերասանները, ամեն ցուցադրելուց հետո ինձ ծափահարում էին: Բայց դրանով ավարտվեց:

Գիտեմ, որ այնտեղից էլ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ի՞նչ խնդիրներ կան: Դուք նշեցիք միայն ճանապարհի խնդիրը, սակայն Հայաստանում շատ ավելի լուրջ ու գլոբալ խնդիրներ կան:

 –Իհարկե, վատ բաներն ինձ վրա շատ վատ են ազդում: Ես հայրենիքից հեռու եմ, բայց ապրում եմ իմ ժողովրդի հոգսերով: Ես գիտեմ, որ վատ վիճակում ապրողներ շատ կան: Քաղաքականությանը չեմ հետևում՝ չգիտեմ դա լավ է, թե վատ է: Պարզապես ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը լինի երջանիկ, լինի առողջ, աճող սերունդը լինի առողջ, հաջողակ, բարվոք վիճակում, բարենպաստ պայմաններում ապրի իմ ազգը, և մեր բալիկներն էլ լավ պայմաններում մեծանան: Եվ այնքան լավ լինի հայրենիքը, որ այնտեղի երիտասարդներն էլ նորից ձգտեն վերադառնալ և շենացնել մեր հայրենիքը:

Նախկինում՝ հատկապես խորհրդային տարիներին, մտավորականի ձայնը լսելի էր, ժողովուրդը սպասում էր մտավորականի խոսքին: Այսօր չկա այդ վստահությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը: Անգամ 1988-ին հրապարակում սպասում էին Սիլվա Կապուտիկյանի, Էմինի ելույթին:

Հիմա չկան Սիլվա Կապուտիկյանը, Էմինը: Ովքեր են նրանց փոխարինելու: Երևի այդքան զորեղ չեն, ինչպես նրանք էին:

Ընդհանրապես, աշխարհում մտավորականի նկատմամբ վերաբերմունքը ա՞յլ է:

 – Այնտեղ, որտեղ մենք ապրում ենք՝ մտավորականին շատ են գնահատում ամեն ձևով: Եվ Մոսկվայում էլ շատ լավ են վերաբերվում: Ես ռուսական հեռուստատեսություն շատ եմ դիտում և հիանում ու նախանձում եմ, որ ինձանից էլ տարիքով մեծ դերասան-դերասանուհիները դեռ ապրում են թատրոնի, կինոյի կյանքով, ստեղծագործում են: Ես էլ նստած նայում եմ ու նախանձում, ինձ վատ եմ զգում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում