Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի նոր իշխանություններին խորհուրդ է տվել գործել, այլ ոչ թե միայն խոսել, հաղորդում է GHN-ը:
«Իմ գլխավոր խորհուրդը իշխանություններին՝ գործ խոսակցությունների փոխարեն: Դա եղել է մեր իշխանությունների կարգախոսը»,- ասել է նա Քութայիսում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի խոսքով՝ ժողովուրդը սպասում է իրական գործերի: Նա նշել է, որ բացարձակապես ուրախ չի լինի, եթե «կառավարությունը խորտակվի»՝ իր հետևից տանելով ժողովրդին:
Դրա հետ մեկտեղ Սաակաշվիլին քննադատել է խորհրդարանը Քութայիսից տեղափոխելու մտադրությունը, քանի որ, ըստ նրա, դա կվնասի Արևմտյան Վրաստանի զարգացմանը:
Սաակաշվիլին նշել է, որ եթե նոր իշխանությունները որոշեն խորհրդարանը տեղափոխել Քութայիսից, ապա այստեղ կդադարեցվեն բոլոր խոշոր նախագծերը, այդ թվում՝ Ցխալտուբո առողջարանի և միջազգային օդանավակայանի զարգացումը:










































