Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան «Վալենսիա»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Խաղի վերջնական հաշիվը կարող էր այլ լինել, քանի որ թե՛ մենք, թե՛ մրցակիցը լավ պահեր ունեինք: Նրանց կազմում կարող էր աչքի ընկնել Ժոնասը, մեզ մոտ՝ Քրիշտիանուն: Այնպես որ հաշիվը հանգիստ կարող էր լինել 3:1: Խոսքս միայն այդ չիրացրած պահերի մասին է, ոչ թե խաղից դուրս վիճակները արձանագրելիս մրցավարների կայացրած որոշումների:
Ո՞րն է ավելի կարևոր՝ արդյու՞նքը, թե՞ խաղը: Դուք միշտ ցանկանում եք տեսնել երկուսը միասին: Շատերը կարծում են, թե մենք ուժեր ենք խնայում առաջնությունում ու կենտրոնացել ենք Չեմպիոնների Լիգայի վրա և փոխել ենք մեր մենտալիտետը: Բայց դա այդպես չէ, մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար», – Կարանկայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:










































