Իտալական «Ջենոա» ակումբը տուգանել է թիմի որոշ ֆուտբոլիստների` ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Տուգանված ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվում:
Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` հունվարի 9-ի գիշերը «Ջենոա»-ի ֆուտբոլիստներից ոմանք մինչև ժամը 23.00-ը տոնում էին Անտոնիո Ֆլորո Ֆլորեսի վերադարձը, մինչդեռ այդ ժամերին նրանք պետք է լինեին ակումբում:
«Ջենոա»-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ կարգազանց ֆուտբոլիստները ներողություն են խնդրել, իսկ տուգանքից ստացված գումարները կուղղվեն բարեգործական նպատակների:







































