Դևիդ Բեքհեմը, ով ավարտել է իր սպորտային կարիերան ԱՄՆ-ում, կրկին տեղափոխվել է Լոնդոն, և այդ կապակցությամբ ֆուտբոլիստն իր ընտանիքի համար նոր տուն է վարձել:
Հարավային Լոնդոնում գտնվող առանձնատունը, որը կողմնակի անձանց աչքերից քողարկված է բարձր պարիսպով, Բեքհեմին քիչ չի արժեցել: Այդ տունը 20 միլիոն ֆունտ սթեռլինգ է գնահատվում (35 000 000 դոլար):
Տան ներքին հարդարանքը ֆունկցիոնալ և ուլտրաժամանակակից է, իզուր չէ նկարագրի մեջ նշված, որ այն «Ջեյմս Բոնդի ոճով» է արված:
Հատուկ ուշադրություն է հատկացվել անվտանգության համակարգին:
Ասում են, որ Դևիդն ու Վիկտորյան շատ են ուրախացել հայրենիք վերադառնալու հնարավորությունից։ Նրանց որդիներն Անգլիայում արդեն դպրոց են հաճախում, իսկ ԱՄՆ-ում ծնված փոքրիկ Հարփերը դեռ պետք է սովորի ապրել Բրիտանիայի մառախլապատ մայրաքաղաքում:








































