Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, վրացական ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Լևան Վեպխվաձեն մեկնաբանել է այսօր Հաագայի դատարանի կայացրած որոշումը.
«Հաագայի դատարանը չցանկացավ բարկացնել մեծ Ռուսաստանին և դրա համար հարմար դիվանագիտական ճանապարհ գտավ: Սակայն բացառված չէ, որ դատարանը կարծել է, թե տվյալ հայցի քննումն էլ ավելի կսրեր ռուս-վրացական հարաբերությունները, ինչի համար էլ հենց նմանատիպ վճիռ է կայացրել»:
Հիշեցնենք, որ այսօր Հաագայի դատարանը հրաժարվել է քննել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը` դա պատճառաբանելով նրանով, որ այդ խնդիրը չի տեղավորվում իր լիազորությունների շրջանակներում: