Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է արտահայտվել շփման գործիքներում «Չհավանել» (dislike) կոճակին:
Այս մասին նա հայտնել է Կալիֆոռնիայի Մենլո-պարկ քաղաքում գտնվող ընկերության շտաբ բնակարանում՝ փոխանցում է TASS գործակալությունը:
«Շատ հաճախ մարդիկ կիսվում են տխուր բաներով կամ այնպիսի բաներով, որոնք վերաբերում են տարբեր երկրների մշակույթին, սոցիալական կյանքին»,- ասել է նա՝ հավելելով, որ «էմոցիոնալ կոճակներով» (կարեկցանք կամ զարմանք) պանելի տրամադրումը օգտակար կլինի նրանց համար, ովքեր մտադիր չեն բազմաթիվ մեկնաբանություններ գրել:
«Չեմ կարծում, թե «Չհավանել» կոճակը որևէ արժեք է ներկայացնում կամ օգուտ կբերի ցանցի հանրությանը»,- ասել է նա: