Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ժամանակին Մոսկվայից աղջիկներ բերողների մի մասը օրենք է ընդունում, մյուսը` պայքարում դրա դեմ…

Երեկ ԱԺ դիմաց իրենց բողոքն էին արտահայտում փողոցային առևտրով զբաղվող և Երևանի քաղաքապետի վերջին որոշմամբ «փողոցում հայտնված» առևտրականները:

Բողոքի գործողություններին զուգընթաց, ԱԺ դահլիճում լսումներ էին ընթանում բացօթյա առևտրի վերաբերյալ, որին մասնակցում էր նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև գործից զրկված 4 առևտրական: Կամո Արեյանը նշեց, որ քաղաքապետարանը վճռական է տրամադրված` կատարելու 2004-ից ուժի մեջ մտած օրենքը. «Մայրաքաղաքի և օրենքի պահանջներից ելնելով փողոցային առևտրի վերաբերյալ ընտրած օրենքի պահանջների կատարման մեջ մեր գործողությունները վճռական են, վերջնական, իսկ դրա հետևանքով ծագած բոլոր անհանգստությունները պատրաստ ենք լսելու և լուծելու»: Կ.Արեյանի սպասելի կամ անսպասելի հայտարարությունից հետո լսումներին ներկա առևտրականները և ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն արտահայտվելու ցանկություն ունեցան, ինչը, սակայն, բացօթյա առևտրի հարցերի կարգավորման իրավասություն ունեցող հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը թույլ չտվեց: «Հանձնաժողովը որոշում է կայացրել, և ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլատրում է լսումներն այս ձևաչափով անցկացնել: Մենք ընտրել ենք այս ձևաչափը: Շնորհակալություն»,- արձագանքելով պատգամավորների դժգոհություններին` հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

Դա պատճառ դարձավ, որ առևտրականները բոյկոտեն լսումները: «Մենք եկել ենք մեր ցավը ձեզ պատմելու, իսկ դուք մեզ զրկում եք ինքնարտահայտվելու հնարավորությունից: Ձեզ մենք կարող ենք նաև չլսել, որովհետև դուք արդեն մեզ համար բացասական առումով կանխատեսելի եք»,- ասաց առևտրականներից 75-ամյա Լյովան և ավելացրեց, որ «եթե իշխանությունները չեն կարողանում իրենց քաղաքացիներին պահել, թող մի նոր պետություն ուղարկեն կամ բոլոր աղքատներին հավաքեն լցնեն «ղազանը» ու խաշեն թափեն»:

«Էս ո՞ւմ ձեռքն ենք ընկել` ես չեմ հասկանում: Էս 2 միլիոն ազգին սենց ե՞ք պահում, որ բոլորը գնում են արտասահման: Մենակ կնանիքով ե՞ք էս երկիրը պահելու»,- շարունակեց իր դժգոհությունը առևտրական Լյովան` նշելով, որ ինքը օրական երկու տոպրակ կանաչի է վաճառում իր բակում: «Ես շուկայի բան չեմ, և իմ նման հազարավոր մարդիկ կան: Մենք այսօր դարձել ենք պոլուֆաբրիկատ մարդիկ: Ինձ օրական հաց տվեք, ես եթե դուրս գամ, ասեք` ամոթ քեզ: Եթե այսօր, շատ չէ, 30 հազար դրամով ինձ պահակի աշխատանք առաջարկեք մի տեղ, ես փողոցային առևտրով զբաղվելու կռիվ չեմ անի: Ծանր արդյունաբերություն չունենք, թեթև արդյունաբերություն չունենք: Ժամանակին ես գնացել եմ Մոսկվա, գովք եմ արել, աղջիկներ եմ բերել մեր ֆաբրիկաներում աշխատելու: Այնինչ այսօր առևտրով զբաղվելիս գլուխս կախում եմ, որ ծանոթ մարդ չտեսնի»,- նշեց նա: Նրա ելույթի վերջին հատվածը շատ դուր եկավ Հովհաննես Մարգարյանին, և նա հիշեց, որ իրենք էլ էին Շիրակի մարզում նման աղջիկներ տանում: Ավելին` խնդրեց, որ Լյովան իր կոորդինատները թողնի` նրա հետ առանձին զրուցելու համար:

Զոհված ազատամարտիկի կին Ալլա Դավթյանն էլ, որի հոսանքը 1500 դրամի համար անջատված է, իսկ ուսանող զավակը առավոտյան 7-ից է դուրս գալիս տանից, որ ոտքով հասնի համալսարան, իր ելույթում նշեց, որ ոչ հեռու անցյալում պանիրն ու հացը աղքատի ուտելիք էին համարվում, իսկ այսօր պանիրը միայն հարուստներին է հասանելի: «Թումանյանը ճիշտ է ասել` մի կտոր հաց, այն էլ հրեն հա երկնքից կախված: Այսօր մենք արդեն ուզում ենք երկնքից լուծումը գտնել»,- ավելացրեց Ալլա Դավթյանը:

Կարապետյան Գոհարն էլ ցույց տվեց իր` «Հանրապետականի» գրքույկը և ավելացրեց, որ ամուսնու մահից հետո է սկսել առևտրով զբաղվել: Ավելին` միայնակ այնպիսի տղա է մեծացրել, որ ոչ ոք չասի, թե իր մոր աչքի վերևում ունք կա, տղային չասեն` անբարոյականի որդի: Այնինչ այսօր ցանկանում են զրկել ապրուստի միջոցից: «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են հայ կանայք գնում Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա` վաստակելու: Մենք նեղություն տեսնելով հանդերձ` չենք գնացել այդ ճանապարհով: Մենք դրանցից չենք, հետևաբար պահանջում ենք, որ թույլ տաք նորմալ աշխատենք, և դեռ մի բան էլ պահանջում ենք, որ մեզ` որպես առևտրականների, աշխատանքային ստաժ ձևակերպեք»,- նշեց հանրապետականացած առևտրականը:

Առևտրականներին լսելուց հետո Կամո Արեյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում գործազուրկ դարձած առևտրականների ելույթները: Փոխքաղաքապետը պատասխանեց. «Ճիշտ են անում, որ իրենց հուզող խնդիրները բարձրաձայնում են, բայց ես կողմ չեմ ամբիցիոզ վերաբերմունք ցուցաբերող, ելույթ ունեցող մարդկանց»:

Իր հերթին մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով փողոցային առևտրի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում փոխքաղաքապետ Կամո Արեյանի այն հայտարարությանը, թե քաղաքապետարանը իր որոշման մեջ վճռական է` նշեց, որ նման դեպքերում նախևառաջ քաղաքապետարանները մարդու խնդիրներն են լուծում, հետո կարգադրությունն իրականացնում: Նաև հիշատակելով Կամո Արեյանի այն արտահայտությունը, որ խնդրո առարկա օրենքը ընդունվել է դեռևս 2004թ.-ին ու պարզապես չի կիրառվել, նկատեց. «Այ, սա է խնդիրը, ինչո՞ւ մինչև հիմա օրենքը չի գործել: Չի գործել, որովհետև չեն գտել լուծումը, որ քաղաքը ե՛ւ գեղեցիկ լինի, ե՛ւ սոված մարդկանց թիվը չմեծանա: Նոր քաղաքապետը որոշել է մեծացնել սոված մարդկանց թիվը, իսկ հետո զբաղվել քաղաքի արտաքին տեսքով: Այնինչ սկզբում պետք է ստեղծեին այլընտրանքային հնարավորություն, նոր զբաղվեին քաղաքի արտաքին տեսքով: Հակառակ դեպքում նմանվում ենք այն մարդուն, որը չի տիրապետում իրավիճակին և դեռ չհագած ներքնաշորը` շտապում է վզկապները կապել»:

Իսկ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը օրենքը չկիրառելու հարցը մի փոքր այլ տեսանկյունից մեկնաբանեց. «Որևէ ձևով պետք չէ թաքնվել այդ օրենքի հետևում: Այս օրենքը ամբողջ Հայաստանի մասին է: Հարգելի քաղաքապետարան, դուք այս գործողությամբ հիմա ամբողջ տեղական իշխանությանն ու երկրին, որոնց վրա է դրված օրենքի պահանջի կատարումը, հրապարակավ մեղադրում եք անգործության մեջ, ինչը քրեական հանցագործություն է: Հույս ունեմ, որ Երևանի ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ կառավարությունը ցանկություն չունեն նման մեղադրանք ներկայացնելու երկրի իշխանություններին»:

Առանձնակի ուշադրության էր արժանի ՕԵԿ-ական փոխգյուղնախարար Սամվել Ավետիսյանի ելույթը: Նրա խոսքերով, հարցը բավականին լուրջ և բարդ է, քանի որ խնդիր է դրված ապահովել սննդի անվտանգության կանոնները, քաղաքի դեմքը: Իսկ մյուս կողմից` մենք ունենք աղքատ խավ: Հետևաբար առաջարկեց գտնել ոսկե միջինը:

«Թող էն տպավորությունը չստեղծվի, որ էս փողկապները կապել, եկել նստել ենք այստեղ, ելույթ ենք ունենում` չի նշանակում, թե մենք խնդիրներ չունենք, ձեր մասին էլ չենք մտածում: Պարոն Ջավադյանը գնաց. իրար հետ դասախոս էինք աշխատում 90-ական թվականներին: Այդ տարիներին, երբ վիճակներս շատ ծանր էր, գնացել ենք Սադախլոյից ապրանք ենք բերել, ծախել, որ Նոր տարի անենք: Այնպես որ, բոլորս անցել ենք ինչ-որ ձևով այդ դժվարությունները, ու այնպես չի, որ ձեր մասին չենք մտածել»,- անկեղծացավ փոխգյուղնախարարը և առաջարկեց ստեղծել եվրոպական երկրներում գոյություն ունեցող տոնավաճառներից, որտեղ մարդիկ քաղաքակիրթ ձևով իրենց ապրանքներն են ցուցադրում, միջոցառումներ են կազմակերպում, ուրախանում, վաստակում, ինչի շնորհիվ էլ այդ կազմակերպված առևտուրը կոչվում է տոնավաճառ:

Տաթև Մեսրոպյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում