Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Fiat մակնիշի 35 ՏP 397 համարանիշւի և Ford Transit մակնիշի 35 ՍV 925 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Fiat –ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու Ford Transit –ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում