Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Ինքնիշխանության հաշվարկված զիջումը շատ դեպքերում ցանկալի է. Արմեն Դարբինյան

«Ինքնիշխանության զիջումը շատ դեպքերում ցանկալի է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ անդրադառնալով դրամի արժեզրկմանը, եվրասիական ինտեգրացիոն նախագծերին:

Նա զարմանքով նշեց, թե ո՞ր երկրներում ազգային արժույթը չի արժեզրկվում: Ըստ նրա՝ այն երկրներում, որտեղ կա արտարժույթի հստակ երաշխավորված ներհոսք: «Արդյոք մեր երկրում երաշխավորված ներհոսք կա՞: Պատասխանում եմ, որ ոչ: Ո՞րն է մեր երկրի արտարժույթի ներհոսքի աղբյուրը: Հանքարդյունաբերություն, որը կապված է արտաքին գործոնի հետ, և մասնավոր դրամական տրանսֆերտները, որոնք նույնպես կապված են արտաքին գործոնի հետ: Երրորդը չկա՝ չհաշված մեր օտարերկրյա տարբեր կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների հիման վրա եկող գումարները: Ցավոք սրտի, երկրում մասնավոր օտարերկրյա ներդրումների աճ չի գրանցվում, երկիրն այդ իմաստով հետաքրքիր չէ, և ուրեմն երաշխավորված  արտարժույթի ներհոսք չկա»,- ասաց Արմեն Դարբինյանը:

Նա նշեց, որ այն դեպքերում, երբ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը փորձում են հիմնավորել ներդրումային աճով,այդ կապակցությամբ այդքան էլ լավատես չէ: Թեև նա միաժամանակ կարևորեց ԵՏՄ-ին անդամակցությունը  տեխնոլոգիաների տրանսֆերի տեսանկյունից, որովհետև իրավիճակից պետք է կարողանալ առավելագույնս օգտվել:

«Ցանկացած դիվանագիտական, պետական կառավարման, միջազգային հարաբերությունների խնդիրն է ստեղծված իրավիճակից առավելագույն օգտվել: Շանս է առաջացել ռուսական տեխնոլոգիաներից օգտվելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և ԼՂ-ի միջև մաքսակետի հնարավոր տեղակայմանը՝ Արմեն Դարբինյանն ասաց, որ այդ հարցը չի կարևորում: Նրա համոզմամբ՝ նման հարց  գոյություն չունի: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում ՀՀ ինքնիշխանության կորստին, Արմեն Դարբինյանն ասաց, որ ինքնիշխանությունը հնարավոր չէ դիտարկել իր աբսոլյուտի մեջ: «Ցանկացած մի համագործակցության մեջ կա սուվերեն իրավունքի զիջում ի շահ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական խնդիրիների: Եթե կա խնդիր, դա պետք է լուծել և դրա համար զոհաբերել ինքնուրույնության, ինքնիշխանության մի որոշակի հատված: Դա ոչ միայն հնարավոր է, այլև շատ դեպքերում ցանկալի»,- ասաց նախկին վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում