Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքը (լուսանկարներ)

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Երևանից քիչ հեռու գտնվող Եղվարդ քաղաքում մի քանի հսկա շինություններ է կառուցում: Գ. Խաչատրյանը մինչ Երևան տեղափոխվելը Եղվարդում է ապրել, թեև ասում են, որ նրա ծնողները Ամասիայից են տեղափոխվել այդտեղ: Հենց այդ պատճառով էլ հավանաբար ՊԵԿ ղեկավարի բիզնեսի մի չնչին մաս էլ գործում է այդ քաղաքում:

Ընդհանրապես Եղվարդ քաղաքում ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն առանձնատներ ու ամառանոցներ: Քաղաքի բնակիչները գերազանց գիտեն, թե որ օբյեկտը կամ շքեղ առանձնատունը որ պաշտոնյային է պատկանում: Բնակիչները հարցնողներին դրանց տեղը ցույց են տալիս: Բայց Գ. Խաչատրյանի տունը դժվարությամբ ցույց տվեցին, թե՝ ինչ գործ ունեք, շառ է: Ընդ որում՝ բնակիչները խուսափում էին ՊԵԿ նախագահի տարածքը ցույց տալ, քանի որ վախենում էին, որ իրենց կնկատեին ու հետո կպատժեին: Ասում էին, թե այդ տունը «ավտոմատավոր ոստիկաններ են հսկում, կամերաներ են դրված, և որևէ մեկին թույլ չեն տա, որ մոտ գնա կամ նկարիե: Իսկապես, այդպես էլ կար: Գ. Խաչատրյանի հսկա տարածքները հսկում էին Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի ոստիկանները: Նրանք թույլ չէին տալիս, որ նկարեինք այնտեղ ընթացող շինարարությունը կամ արդեն ավարտին հասցրած շինությունը: Նկարելիս այդ ոստիկանները նույնիսկ փորձում էին ֆոտոխցիկը խլել: Այնուամենայնիվ մեքենայի մեջից և ընթացքից մեզ հաջողվեց մի քանի կադր անել: Այդ պահին էլ նրանք վազում էին մեքենայի հետևից, որ նկարելը նորից արգելեին:

Այդ հսկայական հողակտորում Գ. Խաչատրյանը երկու վիթխարի շինություն էր կառուցում. մեկն արդեն ավատին էր հասցված, մյուսի դեռ հարկերն էին բարձրացնում: Տարածքի բնակիչներն ասացին, որ այդ՝ դեռ չավարտված շինությունը առանձնատուն է լինելու: Նաև տեղեկացրեցին, որ շրջակայքում են գտնվում նաև ՊԵԿ նախագահի հսկայական ջերմոցները, որտեղ նա պոմիդոր, վարունգ ու բիբար է աճեցնում: Ոստիկանների հետապնդման պատճառով չկարողացանք այդ տարածքներն էլ նկարել: Թեև ասում են, որ նույնատիպ հսկողությամբ էլ պահպանվում են նաև այդ ջերմոցները, որտեղ ներսից ու դրսից բազմաթիվ նկարահանող սարքավորումներ են տեղադրված: Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ունի նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում:

Նշենք, որ ջերմոցներ ունեցող, բայց ոչ օլիգարխ ֆերմերները մշտապես դժգոհել են Թուրքիայից ներկրվող էժան բանջարեղենի դեմ, որը նույն Գ. Խաչատրյանի ղեկավարած ՊԵԿ մաքսային մարմինը «ջրի գնով» է մաքսազերծում՝ սոխի անվան տակ, կամ էլ բոլորովին չի մաքսազերծում, և դրա հետևանքով թուրքական էժան ու անորակ բանջարեղենը գրավում է հայկական շուկան՝ տեղ չթողնելով տեղական արտադրողներին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ստվերային այս բիզնեսը հովանավորում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նման բարձրաստիճան հովանավորչության արդյունքում է, որ մեր երկրում պտուղ-բանջարեղենը ահռելի գին ունի:

Ավելացնենք նաև, որ եղվարդցիների տեղեկացմամբ, Գ. Խաչատրյանն իր տնից քիչ ավելի հեռու էլ եկեղեցի է կառուցում: Եկեղեցի կառուցելը վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաների համար հոբի է դարձել: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գրեթե սեփական եկեղեցի է կառուցել իր տան անմիջական հարևանությամբ: Եկեղեցիներ են կառուցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և այլոք:

Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանը ևս ցանկանում էր եկեղեցի կառուցել ԱԺ տարածքում: Իսկ եթե ՀՀ պաշտոնյաները եկեղեցի չեն կառուցում, նրանց մոտ մի յուրահատուկ սովորություն է առաջացել, որ նման մի անկյուն են ստեղծում իրենց աշխատավայրում կամ տանը: Հավանաբար նրանց թվում է, որ եկեղեցի կառուցելով կամ աշխատավայրում սրբերի նկարներով ու արձաններով անկյուն ստեղծելով՝ կկարողանան քավել պետական կառավարման համակարգում կատարած հանցագործություն-մեղքերը: Ինչևէ:

Եղվարդում նաև պատմեցին, որ Գ. Խաչատրյանի ու իր եղբայրների հովանավորը եղել է տրանսպորտի և կապի նախարար Գրիգոր Պողպատյանը: Հավանաբար այդ հովանավորության արդյունքում էլ Գ. Խաչատրյանի եղբայրները Կոտայքի մարզի փոստային ծառայությունների ղեկավար են եղել: Ընդ որում՝ Եղվարդում առանձնատներ ունեն նաև ՊԵԿ նախագահի եղբայրները:

Գ. Խաչատրյանի ունեցվածքը միայն Եղվարդում նշված այս օբյեկտներով չի սահմանափակվում: Մամուլը պարբերաբար անդրադառնում է ՊԵԿ նախագահի անծայրածիր հարստությանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հսկայական դղյակ ունի նաև Ծաղկաձորում, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի մասին էլ պատմում են, որ այն այնպես է կառուցված, որ դրա պատերից մեկը դարձել է տարածքում եղած բնական ժայռը: Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:

Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը: Գ. Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գ. Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը: Նրան է պատկանում հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ էլ 200 միլիոն եվրո գումարով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանը: Հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանում առավել հայտնի «Մոցարտ» շոկոլադների շարքը: Գ. Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է: Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք: Նրան են ենթարկվում մաքսային դիլերների 15-20 կազմակերպություններ, որոնք աշխատում են հիմնականում խոշոր ներկրողների հետ: Այս կազմակերպությունները պայմանավորվում են ներկրողների հետ, թե ինչ տվյալներ պետք է ցույց տրվեն պաշտոնապես, և որքանը պետք է մնա ստվերում: Եվ վերջապես, նա ու իր կինն իրենց բանկային հաշիվներին ունեն խոշոր գումարներ:

Իհարկե, դժվար է մի հրապարակմամբ ի մի բերել ՀՀ ՊԵԿ նախագահի ողջ հարստությունը, վստահաբար կարելի է ասել՝ ինչ-որ բան դուրս է մնացել այս ցանկից:

Բայց նրա ունեցվածքի ու բիզնեսի ծավալներին նայելիս թվում է, թե Հայաստանում միայն նա է բիզնեսով զբաղվում, և որ այդ պաշտոնյայի գործունեության արդյունքում էլ մեր երկրում տնտեսությունը գրեթե կանգնած վիճակում է: Որտեղից այսքան հարստություն պետական պաշտոնյային, հնարավո՞ր է ընդամենը 3 մլն բնակչություն և 35 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրի հարկային ու մաքսային ծառայության ղեկավարն արդար բիզնեսով ու աշխատանքով այսքան եկամուտ ունենա: Դժվար թե Հայաստանում որևէ մեկը կասկածի, որ ՊԵԿ նախագահն ինքն է անձամբ հովանավորում իր բիզնես-գործունեությունը, որ մեր թվարկած նրա բոլոր օբյեկտները մասամբ են հարկային դաշտում աշխատում, որ հենց նրա այդ գործունեության արդյունքում Հայաստանում ճզմվում ու ոչնչանում է մանր ու միջին բիզնեսը: Որ նրա համար թիվ մեկ գործունեությունը հարկային ու պետական ապարատը նախ իր բիզնեսի բարգավաճմանը ծառայեցնելն է և ոչ թե հարկեր հավաքելը կամ հարկման արդար, օրինական դաշտ ապահովելը: Հակառակ դեպքում մեր երկրում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունն այսքան խայտառակ ցածր՝ մոտ 16,5 տոկոս չէր լինի, իսկ հարկային ու մաքսային համակարգերում կոռուպցիան, կաշառակերությունն ու հովանավորչությունն անարգել չէին ծաղկի:

Ի դեպ, միջազգային կազմակերպությունները ՀՀ իշխանություններին ներկայացվող իրենց դժգոհությունների, տնտեսության ազատականացմանն ուղղված պահանջների մեջ երբեմն անդրադառնում են նաև պետական կառավարման համակարգից Գ. Խաչատրյանի հեռացման հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում