Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

«Լևոն` նախագահ» լոզունգ է ցանկանում հասարակությունը, թե ոչ` հասարակության որոշելիքն է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, 3 տարվա համաժողովրդական հետևողական պայքարի արդյունքում մարտի 17-ի հանրահավաքից հետո հասարակությունը վերանվաճեց Ազատության հրապարակը: Ի՞նչ է սպասվում ապրիլի 8-ի հանրահավաքից հետո:

– Մինչև մարտի 17-ի հանրահավաքի մասին խոսելը, պետք է փաստել ե՛ւ փետրվարի 18-ի, ե՛ւ մարտի 1-ի հանրահավաքների մասին, որոնց տրամաբանական շարունակությունն էր մարտի 17-ի հզոր հանրահավաքը: Մարտի 1-ի հանրահավաքում նոր` հասարակության ինքնակառավարման ձևաչափ ստեղծվեց, որի մասնակիցը դարձան հանրահավաքի ներկաները: Կարծում եմ` հետագա զարգացումները ավելի ակնառու կդարձնեն հասարակության մասնակցությունը այդ որոշումների կայացմանը, և բնականաբար ապրիլի 8-ը կլինի տրամաբանական այն շարունակությունը, որը մեկնարկեց փետրվարի 18-ից սկսած: Պետք է նաև նշել, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 17-ին` դա երեք տարվա հետևողական պայքարի արդյունք էր: Այն հարցը, որը 2008թ. մարտի 1-ին մնացել էր չլուծված` շարունակում է մնալ առկախ, և ժողովուրդը շարունակում է իր պահանջներին տեր կանգնել, քանի որ չեն լուծվել 2008թ. նախագահական ընտրությունների ապօրինությունների, մարտի 1-ի ապօրինի գործողությունների արդյունքում իրականացված, մարդկային կյանքեր խլած օպերացիայի մեղավորներին պատժելու հարցերը, դրանք չեն մոռացվել և անհետևանք չեն մնալու, սրան է գումարվել նաև իշխանության ներսում արմատացած ճգնաժամը, սոցիալական լարվածությունը: Ուստի հասարակության ավելի մեծ զանգվածներ են ընդգրկվում այս պայքարի մեջ, և բոլոր այն հույսերը, թե այս թափ առած գործընթացը կմարի` իրատեսական չեն, Շարժումը նոր թափ ու լիցք է ստանում, և կարծում եմ, որ ապրիլի 8-ին հասարակության պահանջները ավելի առարկայական կդառնան:

– Այս ողջ գործընթացում տպավորություն չե՞ք ստանում, որ իշխանությունները կարծես սկսել են նախապատրաստվել ընտրությունների և այդ ճանապարհին երկրում ժողովրդավարական գործընթացներին հետամուտ լինելու պատրանք են ստեղծում` ցույց տալով, թե թույլ են տալիս, որ ընդդիմությունը հանրահավաք անցկացնի Ազատության հրապարակում, ինչպես դա արվեց մարտի 17-ին, սակայն որոշ շրջանակներում դա ներկայացվեց որպես իշխանություն-ՀԱԿ գործարքի արդյունք… Թե՞ իշխանություններն իսկապես սկսել են գիտակցել, որ հասարակական ընդվզումը հասել է գագաթնակետի, և արդեն անիմաստ է դրա դեմ ընդվզել:

– Հասարակական ընդվզումը դեռ չի հասել գագաթնակետի, բայց եթե այսպես շարունակվի` անպայման կհասնի: Անկեղծ ասած, իշխանությունների տրամաբանությունը դժվար է հասկանալ, որովհետև իշխանությունները հնարավորություն ունեին լիցքաթափելու այն էներգիան, որը երեք տարի է անընդհատ կուտակվում է, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց` մեր երկրում լուծված չէ քաղբանտարկյալների հարցը, մեկին ազատ են արձակում, բայց նոր քաղբանտարկյալներ են ավելանում, հանձին` Սամսոն Խաչատրյանի: Իշխանության քայլերը կրում են իմիտացիոն բնույթ: Ինչ վերաբերում է մարտի 17-ի հանրահավաքին, ապա ոչ թե իշխանությունների բարի կամքով հասարակությունը մտավ հրապարակ` Կոնգրեսի գլխավորությամբ, այլ դա հասունացած խնդիր էր, հասարակությունը վերանվաճեց Ազատության հրապարակը, եթե իշխանությունները նպատակ ունեին լիցքաթափելու երկրում ստեղծված մթնոլորտը` նրանք Ազատության հրապարակը պետք է փակ չպահեին: Նրանք կարողացան պահել այնքան, որքան կարողացան, իսկ ժողովուրդը վերցրեց Ազատության հրապարակը այն ժամանակ, երբ բավարար ուժ հավաքեց: Մարտի 17-ի հանրահավաքի մարդաշատությունը խոսում է այդ ուժի մասին: Իսկ խոսել որևէ գործարքի մասին` պարզապես ծիծաղելի է, որովհետև իշխանությունները, եթե մի փոքր հնարավորություն ունենային Ազատության հրապարակը պահելու` կշարունակեին պահել: Իհարկե, անտրամաբանական է, բայց մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ անտրամաբանական գործողությունները շարունակվում են` եթե ցանկություն ունենային գնալ զիջումների, պարզապես կարտոնեին ապրիլի 8-ի հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում: Մի բան ակնհայտ է` ապրիլի 8-ին հասարակությունը հավաքվելու է ցանկացած վայրում, և եթե որոշում կայացնի մտնել Ազատության հրապարակ` մի վայրկյան կասկած չունենաք` ժողովուրդը նորից կանի այդ քայլը, որովհետև ժողովուրդը իր ազատության խորհրդանիշը համարվող տարածքն արդեն վերանվաճել է, այլևս դա մեր հասարակության համար խնդիր չէ: Թող իշխանությունները մտածեն, հետագայում ավելորդ լարվածություն չստեղծեն, ապօրինի գործողությունների չմղեն ուժային համակարգը և չգնան ընդդեմ ժողովրդի կամքի: Ժողովուրդը հասնելու է իր նպատակներին, իսկ այդ նպատակները ձևակերպվել էին 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, դրանք մնացել են անավարտ, քանի որ օգտագործվեց ուժային բաղադրիչը, եղան մարդկային զոհեր, իսկ խնդիրները մնացին չլուծված: Ժողովրդի պահանջները հստակ են, և նա հասնելու է իր նպատակներին:

– Հասարակության պահանջը հստակ է` մնալ Ազատության հրապարակում, հասնել պահանջների իրականացման: Կոնգրեսը քննարկո՞ւմ է կոնկրետ քայլերի դիմելու հարցը:

– Կոնգրեսում շատ հարցեր են քննարկվում: Բայց մարտի 1-ի հանրահավաքում նախագահ Տեր-Պետրոսյանը հստակ նոր ձևաչափ ներկայացրեց` հարցերը քննարկվում են ոչ միայն Կոնգրեսում, այլ արդեն հարցերի քննարկմանը մասնակից է մեր հասարակությունը, և մեր ժողովրդի կամքի դրսևորումից ու նրա հստակ պահանջներից, հարցերի ճիշտ ձևակերպումից կախված կլինի մեր պայքարի թե՛ ընթացքը, թե՛ նրա հաջողությունների հասնելու հեռանկարը: Այս նոր, ավելի հզոր համակարգն ընդգրկում է հասարակության ամենաակտիվ շերտերը, այդ համակարգը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, որն անպայման կհանգեցնի իշխանափոխության: Իշխանությունները ի վիճակի չեն որևէ խնդիր լուծել, նրանք պետք է հեռանան, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել այնպիսի իշխանություն, որը կծառայի հասարակությանը: Ավելին` մարտի 1-ի հանրահավաքի 15 պահանջներից մարտի 17-ի հանրահավաքում առանձնացվեցին ընդամենը երեքը: Իշխանությունները գոնե այս երեք պահանջը ի վիճակի՞ են կատարելու… Այս պահի դրությամբ` իշխանությունները նման պատրաստակամություն չեն ցուցաբերել, իսկ դա վկայում է իշխանության ներսում առկա խորը ճգնաժամի մասին:

– Որոշ ուժեր պարբերաբար հրապարակ են նետում «ընդդիմության համախմբման» անհրաժեշտությունը, օրերս «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, թե պետք է «ճիշտ համախմբող կոչեր ընտրել» և «Լևոն` նախագահ» լոզունգը օգտակար լոզունգ չէ համախմբման համար»: Կոնգրեսի համակիր անհատների կողմից նման հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում, որքանո՞վ են դրանք ձեռնտու Կոնգրեսին, մանավանդ որ` դրանցից ակնհայտորեն օգտվում են իշխանությունները:

– Ես նորից պետք է վերադառնամ մարտի 1-ին հայտարարված նոր ձևաչափին: Եթե կան առաջարկներ` պարզապես Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները, որոնք պետք է իրենց գործողություններով նպաստեն Շարժման ուժեղացմանը, համախմբմանը, մոբիլիզացմանը, որի արդյունքում մենք կունենանք լիարժեք, անցնցում հաջողություններ, այդ տեսակետները պետք է ձևակերպեն և ներկայացնեն առաջիկա հանրահավաքին, և ժողովուրդը կարձագանքի այդ հարցերին, և թե «Լևոն` նախագահ» լոզունգ է ցանկանում հասարակությունը, թե ոչ` դա արդեն հասարակության որոշելիքն է, լոզունգները հասարակությունն է ընտրում: Եթե այսօր էլ հնչում է «Լևոն` նախագահը»` դա նշանակում է, որ 2008-ին անավարտ է մնացել ընտրական գործընթացը, այսինքն` հասարակությունը նրան համարում է իր կողմից ընտրված նախագահ և շարունակում է այդ կարգախոսն օգտագործել:

– Պարոն Քոչարյան, իշխանությունները կեղծ ընդդիմություն ձևավորելով կարո՞ղ են Կոնգրեսի ընտրազանգվածից ձայներ խլել:

– Իշխանությունները այս երեք տարվա ընթացքում ամեն ինչ փորձեցին և շարունակում են փորձել: Ստեղծվում են տարբեր միավորումներ, միացնում են տարբեր բարձրախոսներ, օգտագործում են իրենց գործակալական համակարգը, որպեսզի անվստահություն մտցնեն Շարժման տարբեր թևերի մեջ, բոլորիս աչքի առաջ նոր նախաձեռնություններ ի հայտ եկան և արագ մարեցին: Կեղծ որևէ բան հեռանկար չունի, որովհետև ժողովրդին մոլորեցնել կարող են մեկ-երկու օր, մեկ շաբաթ: Մենք տեսանք, թե ինչպես 2008թ. Արթուր Բաղդասարյանի պարագայում նման մի խնդիր կարողացան լուծել, բայց դա որևէ առարկայական լուծման չբերեց, պարզապես ժողովուրդը շատ արագ հասկացավ, որ իրեն խաբեցին: Այսօր մեր հասարակությունը բավական ուշադիր հետևում է, կողմնորոշվում է` որն է կեղծ` իշխանական նախագիծ, որն է իրական: Այնպես որ, այդ խաբեությունները կարճաժամկետ են և հեռանկար չունեն: Հիմա էլ իշխանությունները փորձում էին օգտագործել ամեն մի հնարավորություն. փորձում էին տարածել, թե Ազատության հրապարակ մտնելը իշխանությունների հետ գործարքի արդյունք էր` նպատակ ունենալով նսեմացնել մարտի 17-ի արժեքը, իսկ դա մեր ժողովրդի երեք տարվա պայքարի ձեռքբերումն էր: Կասեցնել այն, ինչ որ անհնար է` իշխանությունները չեն կարող:

– Իշխանությունները կարո՞ղ են գնալ նոր մարտի 1-ի:

– Այսօրվա իշխանությունները ավելի քիչ ռեսուրս ունեն նոր մարտի 1 կրկնելու, որովհետև պետք է նաև հաշվի առնել, որ այս երեք տարվա ընթացքում, Շարժման պայքարի արդյունքում նաև, այն ուժերը, որոնք մասնակից դարձան մարտիմեկյան գործընթացներին` իրենց համար էլ ակնհայտ դարձավ, թե մարտի 1-ին իրականում ինչ է տեղի ունեցել: Նպատակը այդ ուժերի համար պարզ չէր` իրենք ինչո՞ւ ներքաշվեցին այնպիսի գործընթացների մեջ, որտեղ անմեղ մարդիկ զոհվեցին: Այս երեք տարվա ընթացքում ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ բանակում շատ բան են հասկացել: Այսօր այդ նույն ուժերը նույն ձևով օգտագործել, իմ կարծիքով, պարզապես անհնար է: Իհարկե, փորձեր կլինեն, բայց չեմ կարծում, որ իշխանությունները այսօր կարող են նման հրեշավոր ծրագիր պլանավորել և իրականացնել, որովհետև այս երեք տարվա ընթացքում շարժման վերելքը փաստում է այն մասին, որ ժողովուրդը չի համակերպվել մարտի 1-ի ապօրինի գործողություններին և իր կիսատ թողած կռիվը հասցնելու է ավարտին:

– Ոստիկանության համակարգում տեղի ունեցող վերջին իրադարձությունները` Հովհաննես Թամամյանի ձերբակալությունը, Ներսես Նազարյանի` որպես վկա հարցաքննությունը, ինչպե՞ս եք մեկնաբանում: Սա օրինազանցներին պատժելու գործընթա՞ց է, թե՞ ներքին խմորումներ են:


– Ամենայն հավանականությամբ ներքին խմորումներ են, որոնց մասին մենք պատկերացումներ չունենք, որովհետև, եթե մտածենք, թե իշխանությունները նպատակ ունեն ուժային համակարգում օրինականություն հաստատելու, ապա դա պետք է արվեր ծրագրավորված և պետք է կրեր ոչ թե էպիզոդային բնույթ, այլ պետք է իրականացվեր համակարգային մոտեցումների արդյունքում, որը տեսանելի չի: Եթե Հ.Թամամյանն անօրինականություն է գործել` իհարկե նրան պետք է պատասխանատվության ենթարկել, բայց մեր աչքի առաջ մնացել են անպատիժ բազմաթիվ այլ հանցագործություններ: Մարտի 1-ին վերադառնանք` մինչև հիմա պարզված և պատժված չեն այն ոստիկանները, որոնց ապօրինի գործողությունների արդյունքում մարդկային զոհեր ունեցանք: Ուստի Հ.Թամամյանի հետ կատարվածը ներկայացնել որպես օրինականության հաստատման փորձ` ինձ համար անընդունելի է, որովհետև նույն Հ.Թամամյանը մարտի 1-ի ակտիվ մասնակիցներից մեկն էր` առավոտյան օպերացիան իրականացվել էր իր գլխավորությամբ և հավանաբար այդ «արժանիքների» համար էլ նա ստացավ գեներալի կոչում այն մարդու կողմից, ով իրեն այսօր անվանում է անբարոյական: Եթե անբարոյականության մեջ պետք է մեղադրվեր Թամամյանը` ապա դա պետք է արվեր շատ ավելի վաղուց, երբ մարտի 1-ի առավոտյան օպերացիայի ընթացքում մենք տեսնում էինք, թե ինչպես օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում տարբեր թփերի տակից հայտնաբերվում էին զենքեր, զինամթերք, որոնք այդպես էլ պարզ չդարձավ, թե ում էին պատկանում: Հետևաբար` Հ.Թամամյանի գնահատականը գուցե պետք է տրվեր ա՞յս կտրվածքով: Եթե նախկին ապօրինությունների` մարտի 1-ի համար նա պատժվեր` կկարողանա՞ր զբաղվել անօրինական գործողություններով արդեն որպես գեներալ-մայոր… Այնպես որ, ինձ վստահություն չի ներշնչում այն, ինչ որ ներկայացվում է օրինականություն հաստատելու անվան տակ: Նույն բանը կարելի է ասել ուժային բոլոր համակարգերում` իշխանությունները հստակ պատկերացում չունեն, թե ինչ են ուզում ուժային համակարգից: Եթե օրինականություն են պահանջում, ապա դա պետք է լինի տեսանելի, և դա մեր քաղաքացին պետք է զգա: Եթե իշխանությունները իսկապես նման խնդիրներ լուծեին, այսօր հասարակությունը փողոց դուրս չէր գա և իշխանափոխություն չէր պահանջի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում