Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Զարգացնում ենք սթրեսային տուրիզմը

Հայացքը դեպի գյուղ և մարզերի զարգացմանը զարկ տալու ներկայիս իշխանությունների քաղաքականության դրսևորումներից մեկն էլ, ըստ երևույթին, մարզերի օդն աղտոտելն ու այնտեղի բնակչությանը ծանր հիվանդություններով սպանելն է:

Դե իհարկե, եթե չկա մարդ` չկա նաև պրոբլեմ, այնպես որ` ներկայիս իշխանությունները իրենց հովանավորյալ օլիգարխ պատգամավորների միջոցով փորձում են ամեն ինչ անել առանց այն էլ դատարկ մարզերը էլ ավելի դատարկելու համար: 2011թ. հունվարին չինական Fortune Oil ընկերությունը 24 մլն դոլար է ներդրել Bounty Resources Armenia Limited ընկերության կապիտալի 35 տոկոսը ձեռք բերելու համար: Հենց այս ընկերության մաս կազմող «Նագին» ընկերությանն է պատկանում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող երկաթի հանքը, որն էլ չինական ընկերությունը որոշել է շահագործել, և արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Երեկ Հրազդանի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել, որպեսզի թույլ չտան հանքի շահագործումը: Բնակիչները մտահոգություն էին հայտնում, որ հանքի շահագործմամբ վտանգի տակ կդրվի իրենց առողջությունը, քանզի երկաթի հանքի բաց պայթեցումից առաջանում է ծանր մետաղներով հագեցած փոշի: Ակցիայի մասնակից, «Երեխաների աջակցության հիմնադրամ» կազմակերպության գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը նշեց, որ եթե հանքը շահագործվի, ապա տեղի կունենա օդի և ջրի զանգվածային աղտոտում, կառաջանան շնչառական հիվանդություններ, թոքախտ, քաղցկեղ: Ավելին` հանքավայրը գտնվում է բնակավայրից 630 մետր հեռավորության վրա, որն, ըստ Առաքելյանի, չի տեղավորվում բնապահպանական ոչ մի նորմի մեջ:

Ի դեպ, հանքավայրի հարևանությամբ գտնվող Հրազդանի Բանավան թաղամասի բնակիչները, բացի էկոլոգիական խնդիրներից, չափազանց մտահոգված էին իրենց բնակարանների հարցով, քանզի վերջին շրջանում անհայտ անձինք ներկայանում են բնակիչներին և հորդորում լքել իրենց բնակարանները` դրանց դիմաց չնչին գումար առաջարկելով: Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը տեղեկացրեց, որ շրջանառվող լուրերի համաձայն` մտադրություն կա հանքավայրի շրջակայքում բնակավայր կառուցել, որպեսզի այնտեղ բնակվեն Չինաստանից եկած աշխատավորները: Մնացականյանը նաև ավելացրեց, որ երբ իրենք ստորագրահավաք էին իրականացնում, պարզվել է, որ բնակչության մեծ մասը կամ տեղյակ չի եղել հանքի շահագործման մասին, կամ էլ համարել են, թե դա լավ է, և իրենք վերջապես աշխատատեղ կունենան: «Սակայն արդեն իսկ պարզ է, որ Հրազդանի բնակիչները այդ հանքի շահագործումից աշխատատեղ չեն ունենա. այնտեղ աշխատելու են չինացի բանվորները: Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ հասկանան, որ հանքի շահագործումը վտանգավոր է, և կարևորը ոչ թե աշխատանք ունենալ ու հիվանդ ապրելն է, այլ առողջությունն է»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ, որը նույնպես մասնակցում էր Հրազդանի բողոքի ակցիային, նշեց, որ եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա ամբողջ Հայաստանի մի կեսը դարձնելու են բաց հանք, մյուս կեսը` պոչամբար: Դանիելյանը նկատեց, որ Կոտայքի մարզը տուրիստական կենտրոն է, իսկ հանքի շահագործումը բացարձակապես չի կարող կողք կողքի գործել տուրիզմի հետ. «Հիմա երևի պետք է սթրեսային տուրիզմ զարգացնենք, որ մարդիկ գան տեսնեն, թե ինչպես չի կարելի երկիրը զարգացնել: Հրազդան քաղաքի օդային ավազանը առանց այն էլ աղտոտված է, փոշու արտանետումներն այնքան շատ են, որ 4-5 անգամ գերազանցում են սահմանային թույլատրելի նորմը, և այս պարագայում քաղաքին ավելացնել բաց հանք, այն էլ` բարձունքի վրա, նշանակում է, որ ամեն պայթյունի հետ քաղաքը կստանա ոչ թե հասարակ, այլ ծանր մետաղներով հագեցած փոշու ավելցուկ: Ավելին` շատ մոտ է Հրազդան գետը, որը հասնում է մինչև Արարատյան դաշտ, ինչն էլ նշանակում է, որ ե՛ւ ստորգետնյա, ե՛ւ վերգետնյա ջրերի միջոցով Հրազդան գետն աղտոտվելու է: Այստեղ են ձևավորվում նաև խմելու ջրի աղբյուրները, որոնք մատակարարում են Հրազդանից մինչև Եղվարդ ընկած բնակավայրերին»:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նկատեց, որը բացի բնապահպանական խնդիրներից, մեծ մտահոգություն է առաջացնում նաև գործարանի ձեռքբերման հանգամանքը: Զարաֆյանի խոսքերով, հանքի սեփականատերերն արդեն հայտարարում են, թե ինչ ներդրումներ են անելու, խոսում են այն մասին, որ 2012-ին արդեն սկսում են գործարանի կառուցումը, սակայն այդ հարցը որևէ կերպ չի քննարկվել: Զարաֆյանը նշեց, որ պետք է լիներ նախագիծ, որն անպայման պետք է անցներ հասարակական լսումներ և հասարակության կարծիքը պետք է անպայման հաշվի առնվեր, ինչը այս պարագայում չի եղել: «Փաստորեն, նրանց շատ մեծ լիազորություններ են տրված, որ առանց այդ լսումների, նրանք սկսել են իրենց գործունեությունը»,- նշեց Զարաֆյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ամերիկյան համալսարանը հետազոտություններ է իրականացրել, որոնք ցույց են տվել, որ հանքի նախկին սեփականատեր «Նագին» ընկերությունը ներկայացրել է սխալ տվյալներ, որոնց միջոցով էլ ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը. «Դա արդեն խոսում է այն մասին, որ այդ գործարքն ի սկզբանե գնացել է կեղծ ճանապարհով և հետագայում էլ ոչ մի լավ բան չի խոստանում»:

Ի դեպ, հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Հրազդանի երկաթի հանքը, ինչպես նաև Աբովյան քաղաքում և Սվարանձ գյուղում գտնվող հանքերը պատկանում են բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին և պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Նշենք, որ Հրազդանի երկաթի հումքը բարձրորակ է` 40 տոկոս երկաթ: Ըստ այն ձեռք բերած ընկերության ընթացիկ պլանների` երկաթի արդյունահանումը սկսվելու 2014թ., տարեկան արտահանվելու է 1.5-2 մլն տոննա:

Անժելա Խաչատրյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում