Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

26 տարի հետո դեռ երկրաշարժի մեջ ենք

«Առաջին լրատվական» «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

 – Մենք 1988 թիվ ասելիս չգիտեմ՝ ավելի շատ երկրաշա՞րժ ենք մտաբերում, աղե՞տ, թե՞ արթնություն, ազգային զարթոնք: Դուք գյումրեցի եք, Ձեր զգացումները կկիսե՞ք՝ 88-ը Ձեզ համար ավելի շատ աղետի՞, թե՞ ազգային զարթոնքի թվական է:

 –Երկուսն էլ, որովհետև 1988-ը սկսվեց ազգային զարթոնքով և, ցավոք, փակվեց ազգային աղետով: Բայց անձնական պլանով էլ 1988-նինձ համար կարևոր տարի է, որովհետև հենց այդ տարի ես դարձա հոգևորական: Ինձ համար լուրջ տարեթիվ է և՛ ձեռքբերումների, և՛ կորստի առումով:

Երկրաշարժը տարերային աղետ էր, ինչին պետք է պատրաստ լինեինք, բայց բացարձակապես պատրաստ չէինք, և տարերային աղետը մեզ պատժեց սոսկալի կերպով, և առ այսօր պատժված ենք, որովհետև դեռ չենք թոթափել երկրաշարժի այդ ցավը:

Բավարար չէի՞ն այս 26 տարիները՝ այդ ցավը թոթափելու համար:

 – Լիովին բավարար էին, ես ամեն ինչ դիտում եմ համեմատությունների մեջ: Օրինակ՝ երբ ես առաջին անգամ դպրոց գնացի 1971-ին, Հայրենական պատերազմից անցել էր 26 տարի, և Հայրենական պատերազմի վերքը բուժված էր, իսկ այսօր 1988-ից անցել է 26 տարի, և վերքը դեռ սպիացած չէ:

1971-ին մեր ժողովուրդն արդեն թոթափել էր Հայրենական պատերազմի թե՛ ավերածությունները, թե՛ բարոյահոգեբանական ճնշող վիճակները, այնինչ մենք 26 տարի հետո դեռ երկրաշարժի մեջ ենք, որովհետև քաղաքը դեռ լիովին, ամբողջովին վերակառուցված չէ, տնակների մեջ դեռ մարդիկ կան, և մենք չենք կարողանում մոռանալ երկրաշարժը: Մենք երկրաշարժը, ուզենք-չուզենք, հիշում ենք: Հետևաբար այդ վերքերը բուժված չեն, և այդ դժբախտ իրողությունը մեզ ուղեկցում է 26 տարի շարունակ:

Երբևիցե հնարավոր չէ մոռանալ մի բան, որն ապրված է: Ուստի խոսքը մոռանալու մասին չէ, խոսքը թոթափելու մասին է:

Պետության գերակայություններից մեկը աղետի գոտու բեռի թոթափո՞ւմը չպետք է լիներ:

 – Եթե ասեմ՝ այո, ի՞նչը կփոխվի: Բնականաբար, ամեն մարդ վերմակն իր վրա քաշելու սովորություն ունի. գյումրեցի լինելով՝ ես կասեմ՝ այո, սիսիանցին կասի՝ ոչ: Պետությունը պետք է նայի, ճշտի իր առաջնահերթությունները և ըստ այդմ՝ առաջ գնա: Կարծում եմ, որ 26 տարին լիուլի պետք է բավարար լիներ, որպեսզի երկրաշարժի տարածքը, այսպես կոչված, աղետի գոտին մոռանար:

Ընդունված կարծիք կա, որ մարդիկ այնքան են այդ տնակներում ապրել, որ   անգամ իրենց նոր ստացած բնակարաններ չեն ուզում տեղափոխվել: Կա՞ նման խնդիր Գյումրիում, թե՞ ոչ:

 –Կա նման խնդիր, որովհետև մարդը 26 տարում ընկնում է այնպիսի ապատիայի մեջ, որ չի ուզում ոչ մի կտրուկ քայլ անել, և հետևաբար այդ տեղափոխությունն իր համար մեծ հոգս է, բայց այդպիսիք մեծ թիվ չեն կազմում: Մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ի վիճակի չեն տեղափոխվել, որովհետև 26 տարի առաջ երկու եղբայրներ են եղել, իսկ այսօր ընտանիքն ընդլայնվել է, այդ երկու եղբայրներն ամուսնացել են, զավակներ ունեն, այդ զավակները թոռներ ունեն: Հետևաբար մի մասը տեղափոխվում է, իսկ մյուս մասն ի վիճակի չէ և մնում է տնակում: Ամենամեծ պրոբլեմը դա է. 26 տարի անց, երբ բնակարանաշինությունը կատարվում է 1988թ.-ի պահանջներին համապատասխան, բնականաբար, չի բավարարում 2014թ.-ի պահանջները, և ժողովրդի մի մասը՝ ուզի, թե չուզի, մնում է տնակներում:

Մեր ժողովուրդը, մեր եկեղեցին պատմության մեջ արհավիրքների, կորուստների ու կոտորածների մեջ մեծ իմաստ և ուղերձ է փնտրել, գուցե աղետներից հետո ավելի է ուժեղացել և ամրացել: Հենց աղետից հետո արցախյան շարժման, ազգային զարթոնքի շնորհիվ մենք նվաճեցինք անկախություն, հետո էլ հաղթանակ տարանք Արցախյան պատերազմում: Հիմա էլ, մեղմ ասած, հեշտ ժամանակներ չեն: Ինչպե՞ս է հնարավոր բեկել այս իրավիճակը, որտեղի՞ց է պետք սկսել: Որտեղի՞ց պետք է ազգը, պետությունը, եկեղեցին ուժ գտնի՝ ոտքի կանգնելու համար:

 –Ըստ իս՝ դրա համար մի մեծ հրաշք պետք չէ, ոչ էլ հատուկ դեղատոմս՝կառուցել է պետք: Ընդամենը մենք պետք է փորձենք ու ձգտենք ապրել պարկեշտ: Դրանով և՛քրիստոնեական, և՛ազգային հարցերը կլուծես: Իբրև մարդ եթեպարկեշտ ապրես, երկրի գլխավոր հարցերը կլուծես, իսկ պարկեշտությունը նախ և առաջ ենթադրում է մտածել դիմացինի, հարևանի, բարեկամի մասինև վերջում միայն՝ սեփական անձի: Իսկ մենք այսօր ապրում ենք միայն սեփականի համար: Հայրենիք, ազգ և մնացած բոլոր հասկացությունները չգիտեմ՝որերորդ տեղում են: Այդ պատճառով էլ, երբ մենք նայում ենք շուրջներս, մանավանդ մայրաքաղաքում բավականին կայացած ենք՝իբրև անձ, իբրև ընտանիքներ, բայց երկիրը չի կայանում:

Ինչպե՞ս պետք է հասնենք դրան: Պարկեշտությունը պետք է սկսվի քաղաքական գործչից մինչև քաղաքացի:

 –Այդ պարկեշտության պահանջը պետք է լինի մթնոլորտի մեջ: Այսօր մթնոլորտում այդ պարկեշտության պահանջը չկա: Այսօր մթնոլորտում կա ճարպիկ լինելու պահանջ.որքանով ես ճարպիկ, որքանով կարողացար ավելին պոկել: Սա է խրախուսվում և քաջալերվում:

Իսկ եկեղեցին ու հոգևորականը ի՞նչ ունի անելու այս առումով:

Այն, ինչոր պարտավոր է անել: Բայց հոգևորականը մեծմասամբ մնում է մենակ ևերբեմն տրվում է գայթակղության՝ մենակ չլինելու համար լինել նաև ուրիշի նման:

Այսինքն՝օգտվե՞լ կյանքի բարիքներից:

-Խնդիրը միայն կյանքի բարիքներից օգտվելը չէ, այլ հաճախ լռելը, փոխանակ ասելու՝ գիտես, դու սխալ ճանապարհի վրա ես: Եթե պետք է ասես, որ սխալ ճանապարհի վրա ես և փոխարենը հանդիմանություն ստանաս և մեկուսացվես, ավելի լավ է լռես՝ մտածում է հոգևորականը:

Աստվածավա՞խ են մեր պաշտոնյաները:

Երևի թե աստվածավախ են, բայց նրանց աստվածճանաչողությունը բավարար չէ, որովհետև իրենք ըստ երևույթին չեն հասկանում, որ կան քայլեր, որոնք Աստծուն հաճելի չեն: Եվ իրենք պետք է կատարեն քայլեր, որոնք Աստծուն հաճելի են: Ուրեմն իրենք Աստծուն լավ չեն ճանաչում: Մեր ժողովուրդն ընդհանրապես ամեն մեկն իր համար ստեղծել է իր Աստծուն և նրան է պաշտում: Մենք ճշմարիտ Աստծու, Քրիստոսով ներկայացված, քրիստոնեությամբ փոխանցված Աստծուն չէ, որ հիմնականում պաշտում ենք:

Արցախյան պատերազմից, այդ զարթոնքից հետո ի՞նչ է մնացել այսօր, և մնացե՞լ է ինչ-որ բան, թե՞մենք տեսնում ենք հուսահատ քաղաքացու, ով ասում է՝ «իսկ ինձ պե՞տք էր այս անկախությունը»:

Հուսահատությունը ճիշտ բան չէ: Հուսահատվել երբեք պետք չէ,և եթե ինչ-որ մեկը հուսահատվել է, ուրեմն նրա մեջ նստած չէին անհրաժեշտ գաղափարները՝ անկախության, հայրենիքի և մնացած բոլոր բաների: Հիասթափվել և հուսահատվել երբեք պետք չի, մեր կյանքը ակնթարթ է ազգի պատմության մեջ: Պետք է կարողանանք այդ ակնթարթն արժևորել և արժևորելու դիմաց ինչ-որ շահ չփնտրել: Եթե այդ շահը չես փնտրում, նշանակում է՝հիասթափվելու և հուսահատվելու կարիք չունես: Դու կատարել ես այն առաքելությունը, ինչոր Աստված քեզ տվել էր այս ազգին ու հայրենիքին ծառայելու համար, ուրեմն պետք է գոհանաս այս առաքելությամբ: Եթե ամեն մարդ այս առաքելությամբ ապրի, ապա բոլոր հարցերն ինքնաբերաբար կվերանան:

Բայց մարդն իրեն երջանիկ չի զգում իր երկրում, որովհետև իր տեղը չի գտնում: Սա արդյոք խնդիր չէ՞, որ մենք չկարողացանք լուծել անկախության այս տարիներին:

Լուծեիք, ինչո՞ւ չեք լուծել, խանգարող հանգամանք կա՞ր: Երբ մենք այդ խանգարող հանգամանքները փորձում ենք գտնել մեզանից դուրս, ապա դրանք շատ դժվարությամբ են վերացվում: Եթե ամեն մարդ խանգարող հանգամանքը փնտրի իր մեջ, ապա այդխանգարող հանգամանքը, որ հենց իր մեջ է խանգարում կայանալուն,ամեն ինչ կդրվի նորմալ, բնականոն հունի մեջ:

Ուզում եք ասել, որ արտագաղթ էլ չէի՞նք ունենա, եթե յուրաքանչյուր ոք իրեն այդ հարցը տված լիներ:

– Անշուշտ, չէինք ունենա այն չափով, ինչ չափով որ կա: Վերջիվերջո, մարդ գաղթելու ազատություն ունի և գաղթում է, բայց, բնականաբար, տոկոսը շատ ավելի նվազ կլիներ: Եվ նույնիսկ այդ պարագայում էլ արտագաղթողները պարսավանքի կարժանանային և ոչ թե կասվեր՝ այս մարդիկ փրկվեցին: Այսօր հասարակության մեջ տիրում է այն մթնոլորտը, որ արտագաղթը չեն պարսավում, այլ ասում են՝ նա էլ փրկվեց: Նշանակում է՝ հասարակության մեջ մթնոլորտը առողջ չէ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում