Իրանում նշում են ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման 31-րդ ամյակը: Հազարավոր իրանցիներ այսօր հավաքվել են Իրանում ամերիկյան դեսպանատան մոտ` հակաամերիկյան կարգախոսներով եւ ծածանելով ազգային դրոշներ:
ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել 1979թ.՝ իսլամական հեղափոխությունից մի քանի ամիս անց: Որպես պատանդ` 444 օր դեսպանատան շենքում պահվեցին 52 դիվանագետներ, քանի որ ուսանողները պահանջում էին արտասահման փախած շահի հանձնումը Իրանի իշխանություններին: