Գերմանական Bild-ը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը վերջերս վարձակալական հիմունքներով ձեռք բերեց Նուրի Շահինի՝ Մադրիդի «Ռեալ»-ին պատկանող տրանսֆերային իրավունքները, կարող է 6 միլիոն եվրոյի դիմաց ստանալ թուրք ֆուտբոլիստի տրանսֆերն ամբողջությամբ:
Ճիշտ այս գումարն է նշված պայմանագրում, որ եթե «Բորուսիա»-ն ցանկանա գնել Շահինի իրավունքները վեցամսյա պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, պիտի վճարի 6 միլիոն եվրո:










































