Tuesday, 09 06 2026
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում

Վրաստան. Ստալինի վերջին զոհերը դանդաղ վերադառնում են տուն

Մոտավորապես 60 տարի է անցել այն օրվանից, ինչ Ստալինը վտարել է թուրք մեսխեթցիներին Խորհրդային Վրաստանից, եւ այժմ այս համայնքի ներկայացուցիչները, կարծես, պատրաստվում են տուն վերադառնալ:

Երբ 1999 թվականին Վրաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, համաձայնեց աջակցել ազգային փոքրամասնության ներկայացուցիչների վերադարձին, սակայն, համապատասխան օրենսդրությունը չէր ընդունվել մինչեւ 2007 թվականը (տե´ս «Վրաստանի իշխանությունները քննադատության են ենթարկվում հայրենադարձության դիմումների կապակցությամբ»):

Թուրք մեսխեթցիները մինչեւ այս տարվա ավարտը «հայրենադարձողների» կարգավիճակ կստանան, ինչը թույլ կտա նրանց արագացված կարգով քաղաքացիության եւ այլ իրավունքներ ստանալ:

Վրաստանի հարավարեւմտյան հատվածում գտնվող Սամցխե-Ջավախեթիի նախկին բնակիչները, ովքեր մահմեդականություն են դավանում, իրենց Ահիսկա-թուրքեր են անվանում, մինչդեռ վրացական իշխանությունները նրանց որակում են որպես մեսխեթցի մահմեդականներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային իշխանությունները թուրք մեսխեթցիներին, ինչպես նաեւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին`չեչեններին, կալմիկներին, Ղրիմի թաթարներին եւ այլոց, Կովկասից զանգվածաբար աքսորել են Սիբիր եւ Կենտրոնական Ասիա` ելնելով այն խելագար համոզմունքից, որ [ֆաշիստական ուժերի] ներխուժման դեպքում այս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ամենից շատ էին հակված դավաճանության: 1944 թվականին թուրք մեսխեթցիները զանգվածային տեղահանման ենթարկվեցին` տեղափոխվելով Կենտրոնական Ասիա. ճանապարհին հազարավոր մարդիկ զոհվեցին զանազան հիվանդություններից ու վարակներից, քանի որ նրանց տեղափոխում էին անասունների համար նախատեսված մեքենաներով:

Ի տարբերության այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` թուրք մեսխեթցիներին թույլ չտվեցին Ստալինի մահից հետո տուն վերադառնալ, եւ նրանք մնացին Կենտրոնական Ասիայում:

1989 թվականին Ուզբեկստանում ծայր առած էթնիկական բախումների ալիքի ներքո հազարավոր թուրք մեսխեթցիներ ստիպված եղան փախչել այս երկրից: Նրանցից շատերը ապաստան գտան Ադրբեջանում եւ Ռուսաստանի հարավում` այս անգամ մոտենալով իրենց հայրենիքին: Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում բնակվող շուրջ 10 000 թուրք մեսխեթցիներ տեղական բնակչության հետ բախումներից հետո գաղթեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սակայն տեղահանվածներից շատերն անորոշ կարգավիճակում մնացին:

Քեմալ Քահրամանովի կյանքն աքսորների եւ վերաբնակեցումների մի ամբողջ շղթա է: Նա ծնվել է 1927 թվականին վրաց-թուրքական սահմանի վրա, իսկ 1944-ին շատերի պես աքսորվել է Կենտրոնական Ասիա` ապրելով այնտեղ մինչեւ 1989 թվականին Ուզբեկստանում տեղի ունեցած արյունալի բախումները: Ջարդերից մազապուրծ լինելով` նա ապաստան է գտել Ադրբեջանում եւ ներկայում ապրում է Սաաթի շրջանի Ֆաթալիքենդ գյուղում:

Չնայած Քահրամանովի մանկության տարիները Վրաստանում են անցել, նա համարյա ոչինչ չի հիշում:

«Հնարավորության դեպքում` կվերադառնամ: Բայց Վրաստանի մասին ոչինչ չգիտեմ: Ասում են` այնտեղ անտառներ ու լեռներ կան: Եթե հետ վերադառնամ, իմ նախնիների պես հողագործությամբ կզբաղվեմ», – ասում է Քահրամանովը:

2010 թվականի հունվարի սկզբին Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման հարցերի նախարարությունը դադարեցրեց հնարավոր հայրենադարձողների դիմումների ընդունումը. այդ պահին հայրենադարձողների ցուցակում մոտավորապես 8800 հոգի է գրանցված, որոնց ճնշող մեծամասնությունը բնակվում է Ադրբեջանում:

Ներկայում նախարարության կազմում հայրենադարձողների դիմումներով զբաղվող հատուկ հանձնաժողով է գործում. դիմումների մեծ մասը լի է սխալներով կամ զուրկ է կարեւոր օժանդակ փաստաթղթերից: Այս խնդիրները լուծելու եւ սխալները ուղղելու համար դիմողներին 4 ամիս ժամանակ կտրվի: Նախարարության Հայրենադարձության խնդիրների վարչության ղեկավար Իրակլի Կոկայան ասում է, որ սխալները չուղղելու դեպքում դիմումներին ընթացք չի տրվի:

Հայրենադարձողների կարգավիճակը իրավունք կտա թուրք մեսխեթցիներին Վրաստանի քաղաքացիություն ստանալ` հեշտացնելով գույք գնելու եւ կրթություն ստանալու գործընթացները:

Սա թույլ կտա նրանց խուսափել բյուրոկրատական արգելքներից, որոնց ժամանակին բախվել էին այն փոքրաթիվ թուրք մեսխեթցիները, ովքեր վերջին տարիներին Վրաստան են տեղափոխվել սեփական նախաձեռնությամբ: Ադրբեջանում թուրք մեսխեթցիների «Վաթան» կազմակերպության նախագահ Շամսադդին Սարվարովը նշում է, որ կապ է պահպանում Վրաստան տեղափոխված այսպիսի 40 ընտանիքների հետ:

«Այս մարդիկ չեն կարող գրանցվել [բնակության համար], բնակարաններ չեն ստանում, բացի այդ, նրանց երեխաները խնդիրներ ունեն կրթության ոլորտում», – ասում է նա` լավատեսությամբ հավելելով, որ «այս բոլոր խնդիրները շուտով կլուծվեն»:

Ինչ վերաբերում է հայրենադարձության պաշտոնական գործընթացին, ապա Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նուգզար Ցիկլաուրին հույս է հայտնում, որ այս հարցում Վրաստանն աջակցություն կստանա նաեւ արտասահմանյան դոնորներից:

Այն մասին, թե Վրաստանի որ շրջանում պետք է թուրք մեսխեթցիները բնակություն հաստատեն, Ցիկլաուրին ոչինչ չգիտի:

Սա զգայուն թեմա է, քանի որ ներկայում Սամցխե-Ջավախեթիի բնակչության մեծամասնությունը բաղկացած է էթնիկական հայերից: Հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի թշնամանքն անցյալում` դժվար թե հայերը ողջունեն թուրքալեզու ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մուտքը շրջան:

Ախալքալաքի «Նոր ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը զգուշությամբ է ձեւակերպում այս մտահոգությունները` նշելով, որ շրջանը չափազանց աղքատ է նոր բնակիչներ ընդունելու համար:

«Համաձայն եմ, որ անցյալի սխալները պետք է ուղղել: Սակայն այլ սխալներ մենք չպետք է թույլ տանք: Մեր շրջանում գործարաններ չկան, մարդիկ գործազուրկ են, իսկ նրանք ուզում են նոր բնակիչներ բերել»:

Թորոսյանի խոսքերով` թուրք մեսխեթցիներին որեւէ շրջանում բնակեցնելուց առաջ, իշխանությունները պետք է ապահովեն ֆինանսական միջոցների, աշխատանքի եւ ինտեգրման ծրագրի առկայությունը, ինչպես նաեւ նախապատրաստեն տեղական բնակչությանը հայրենադարձողներին ընդունելու համար:

«Ես լիովին համոզված եմ, որ հայրենադարձողները խնդիրներ կունենան տեղական բնակչության հետ: Հարցը միայն ազգային պատկանելությունը չէ, իրականում, այս գործոնը նվազ կարեւորություն ունի: Ավելի կարեւոր է հողերի բաժանումը: Ախալքալաքի բնակիչներն այնքան հող չունեն, որ այն ինչ-որ մեկի հետ կիսեն: Կարող են տարբեր խնդիրներ ծագել, եւ տեղացիները միշտ վիճաբանությունների պատճառները նորեկների վրա կբարդեն: Աստված գիտի, թե ինչի դա կարող է հասցնել», – ասում է նա:

Հայրենադարձության ծրագրերը մտահոգում են նաեւ երկրի հարավային շրջաններում ապրող Էթնիկ վրացիներին:

«Նախ պետք է տեղացիներին աշխատանքով ապահովել, հետո միայն նոր մարդկանց բնակեցնել, ովքեր էլ որ լինեն: Գործազրկության մակարդակն այնքան բարձր է, որ [հայրենադարձությունը] կարող է մեծացնել եղած մրցակցությունը: Հողն էլ է քիչ, ես երեք տղա ունեմ, եւ բավական հող չունեմ նրանց միջեւ բաժանելու համար», – ասում է Ասպինձե շրջանի Թմոգվի գյուղի բնակիչ Թեմուր Զազաձեն:

Ցիկլաուրիի խոսքերով` հայրենադարձողների ընդհանուր թիվը շատ փոքր է, եւ այս մարդիկ հիմնականում նրանք են, ովքեր իրոք ցանկանում են Վրաստանի կազմում ապրել:

«Կարծում եմ` դեռեւս վաղ է ասել, որ այս մարդիկ խնդիրներ կունենան, եթե վերադառնան: Խոսքը գնում է 6 հազար մարդու մասին 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Ավելին, այս մարդիկ, որոնց արտաքսումից մի քանի տասնամյակ է անցել, միշտ էլ ձգտել են վերադառնալ Վրաստան եւ այն իրենց հայրենիքն են համարել», – ասում է նա:

Մայա Ցիկլաուրի
Քենան Գուլուզադե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում