Իրանի Մեծ այաթոլլա Ջաֆար Սոբհանին առաջարկում է, որպեսզի երկրում նախագահին ընտրեն խորհրդարանական համակարգով: Ներկայիս համակարգը ընտրության իրավունք է տալիս ժողովրդին: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Այաթոլլայի կարծիքով, ներկայիս ընտրական համակարգը դարձել է ոչ թե մրցակցության, այլ թշնամության աղբյուր, որը կարող է խարխլել ազգային միասնությունը:










































