Սիրիայի կողմից արձակված հրետանային արկը անցած գիշեր պայթել է Թուրքիայի տարածքում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Արկը պայթել է դաշտում, որտեղ մեծ խոռոչ է գոյացել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս հայտնի չէ՝ կրակն արձակել են սիրիացի զինվորականնե՞րը, թե՞ նրանց դեմ պայքարող ապստամբները:









































