Երևանի բոլոր դպրոցներում դասերն այսօրվանից վերսկսվել են:
«Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից և նշեցին, որ բոլոր դպրոցներում կա ջեռուցում, ու դա չի կարող դասերը հետաձգելու պատճառ հանդիսանալ:
Նշեցին նաև, որ առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդն ի սկզբանե նախատեսված է 2012 թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013 թ. հունվարի 27-ը ներառյալ:











































