Լիբիայի ապստամբները Մուամար Քադաֆիին զինադադարի առաջարկ են ներկայացրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ապստամբների պաշտոնական ներկայացուցչին: Հակակառավարական ուժերն առաջարկել են վայր դնել զենքերը, դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել երկրի արևմուտքի ժողովրդավարացման գործընթացը:
Հնարավոր է, ապստամբների հայտարարությունները պայմանավորված լինեն ԱՄՆ զինվորական ղեկավարության այն հայտարարություններով, համաձայն որոնց, ամերիկյան զորքերը ապրիլի 2-ից չեն մասնակցելու Քադաֆիի զորքերի դեմ ռազմական գործողություններին:
Լիբիայի գործող իշխանությունների արձագանքն այս առաջարկին հայտնի չէ: Մինչդեռ բախումները Լիբիայի ապստամբների և Քադաֆիին հավատարիմ ուժերի միջև շարունակվում են: Որոշ աղբյուրներ հայտնում են Քադաֆիի զորքերի առաջխաղացման, մյուսները` ապստամբների հակահարձակման մասին:
Մի բան ակնհայտ է` կողմերից ոչ մեկն այս պահին չունի ակնհայտ առավելություն:










































