Խոսելով համավճարների մասին` ԱԺ սոցիալական եւ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ամփոփելով համավճարների երեք ամիսները` պարզ է դարձել, որ միջին հարկերը , որը հիվանդանոցը վճարում է որպես եկամտահարկ եւ սոցիալական վճար, աճել են 65 տոկոսով: Սա վկայում է այն մասին, որ հասարակության եւ պետության համար գոյություն ունեին թաքնված գումարներ, որոնք չէին մասնակցում այս պետության ծրագրի աջակցմանը: Հիշեցնենք, որ հուլիս ամսից Արաբկիր համալիրում սկսեց կիրառվել համավճարի ծրագիրը: «Կարծում եմ, որ եթե մենք կարողանանք ազնվությամբ այդ ծրագիրն իրականացնել, ապա դա ցույց կտա, թե ինչպիսի եկամուտներ են մտնում օրինական ճանապարհով հիվանդանոց: Եվ ինչպես են այդ ռեսուրսները բաշխվում»,- ավելացրեց Արա Բաբլոյանը: