Ամերիկացի աստղագետները որոշել են ամենահայտնի աստղերից ամենահնի անվանակոչման համար թեկնածու աստղին: Այդ կոչմանն է արժանացել HD 140283 անվանմամբ աստղը, որը տեղակայված է Երկրից ոչ մեծ հեռավորության վրա: Գիտնականների հաշվարկներով այդ աստղը ավելի քան 13,2 մլրդ տարեկան է, այսինքն՝ այն ձևավորվել է անմիջապես Մեծ պայթյունից հետո:
Սկզբում գիտնականները հաշվարկել էին, որ այն 13,9 մլրդ տարեկան է` պլյուս-մինուս 700 մլն տարի, ինչն էլ գերազանցում է Տիեզերքի տարիքը, որը 13,77մլրդ տարեկան է: Սակայն գիտնականները, հաշվի առնելով առկա անորոշությունները, իջեցրին աստղի տարիքը:
HD 140283 աստղի շուրջ մրցակցություն կարող է ստեղծել միայն HE 1523-0901 կարմիր գիգանտը, որը գնահատվում է 13,2մլն տարի: HD 140283-ը ծանր տարրերի քիչ պարունակությամբ պատկանում է երկրորդ սերնդի աստղերին: Ծանր մետաղների բացակայությամբ էլ պայմանավորված է աստղի երկարակեցությունը:












































