Ապագա մայրերին հարկավոր է շատ ուշադիր և զգույշ վերաբերվել սնվելու ռեժիմին: Վերջերս կատարված մի հետազոտության արդյունքներով՝ ճարպոտ սննդի օգտագործումը հղիության ընթացքում անդրադառնում է երեխայի քաշի վրա: Հետազոտողներն ուսումնասիրել են կարագի և ընկույզի մեջ դրանց պարունակությունը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի քաշի վրա նույնիսկ մի քանի տարի անց:
Գիտնականները հայտարարում են, որ կանանց անհրաժեշտ է սննդակարգում որքան հնարավոր է շատ ընդգրկել ձուկ, որը պարունակում է օմեգա 3 ճարպաթթու և զերծ է օմեգա 6 ճարպաթթուներից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր ծնվել են օմեգա 6 ճարպաթթուներ օգտագործած կանանցից, մեծ քաշ են ունեցել:










































