Իրանի ԶԼՄ-ները պատրաստվում են տվյալներ հրապարակել, որոնք կլուսաբանեն ԻԻՀ բանակի ռազմական ձեռքբերումները։
Ռազմածովային ուժերի «Վելայաթ-91»-ի և Իսլամական Հեղափոխության ժամապահների «Մեծ Մարգարե-7»՝ վերջերս ավարտված զինավարժությունները բրիգադային գեներալ Մոհամեդ-Ռեզա Նագադին համարել է Իրանի զինուժի հզորության խորհրդանիշ։
Ռազմածովային ուժերը և օդային դեսանտը հաջողությամբ ճշգրիտ ցուցադրել են նոր զենքերի փորձարկումը։
ԻԻՀ ռազմածովուժի զորավարժություններն անցկացվել են դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը։ Այն կրել է «Օ Հուսեյն» անվանումը և իրականացվել է Օրմուզի նեղուցում, Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսում։
«Մեծ Մարգարե-7»-ի զորավարժությունները տեղի են ունեցել երկրի արևելքում, հաջողությամբ օգտագործվել են տասնյակ հրթիռներ, այդ թվում՝ «Շահաբ-1», «Շահաբ-2», «Շահաբ-3», «Հալիջ-ե Ֆարս», «Ֆաթեհ-110», «Գիյամ», «Թոնդար» և «Զելզյալ», և ոչնչացվել են բոլոր պայմանական հակառակորդների օբյեկտները։








































