Երեկ՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ, 18-ամյա Արսեն Գաբրիելյանը Դավիթ Բեկ փողոցի թիվ 84 տան դիմաց իր վարած Lexus GX 470 մակնիշի 60 RR 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ անձը չպարզված մոտ 80 տարեկան կնոջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում