Այսօր Փարիզում մեկնարկում է սուսերամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանից Փարիզ է մեկնել 3-հոգանոց պատվիրակությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արտաշես Մադոյանը հարցազրուցում նշել է, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն երեք մարզիկ` Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Ղարիբ Վարդանյանը` Ալեքսանդր Նավասարդյանի գլխավորությամբ:
Մեր հավաքականը աշխարհի առաջնությանը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ անց են կացրել մեկշաբաթյա հավաք:
Մինչեւ տարեվերջ մեր սուսերամարտիկները կմասնակցեն նաեւ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք աշխարհի գավաթին, որտեղ, Մադոյանի խոսքերով , կմասնակցեն 6-7 հայ սուսերամարտիկներ: