Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

«Վատ շրջապատ ընկած» 32-ամյա ժիրայրը «ռազբոյի» և գնացքի գծերից կապվելու մասին սուտ «գործ էր տվել»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ժիրայր Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

32-ամյա Ժիրայրը 2014 թվականի ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, թե նույն օրվա գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ին, Ներքին Շենգավիթի 97-րդ դպրոցի մոտակայքում ինքը Գալուստի, Տոպոյի և մի անծանոթի կողմից ենթարկվել է ավազակային հարձակման՝ Գալուստը փայտով խփել է իր գլխին, հափշտակել իր մոտ եղած 180 հազար դրամը, որից հետո այդ անձինք իրեն տարել են Նորագավիթ, կապել գնացքի գծերի վրա ու հեռացել են:

Շուտով, սակայն, պարզվել է, որ նկարագրված ինքնատիպ պատմությունը՝ գնացքի գծերի վրա կապկպվելու շատ հետաքրքիր ավարտով, հորինված ավազակային հարձակում է: Ի հայտ է բերվել, որ «Գալուստ, Տոպո» անվանված անձինք… ալիբի ունեն:

Եվ նրանց ալիբիին բախվելով՝ Ժիրայրը խոստովանել է, որ ինքն ակնհայտ սուտ հաղորդում է տվել՝ վերոհիշյալ ալիբիավոր մարդկանց սուտ մեղադրելով ծանր հանցագործության կատարման համար:

Մեղադրանք է առաջադրվել Ժիրայրին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ժիրայրը հրաժարվել է պաշտպանից, խոստովանական ցուցմունք է տվել ու խորապես զղջացել կատարածի համար:

Ընդհանուր իրավասության դատարանում նա ցանկացել է, որ գործը քննվի արագացված կարգով: Այդ կարգի կիրառումը հնարավոր է միայն պաշտպանի մասնակցությամբ: Եվ ամբաստանյալը համաձայն է եղել, որ իր շահերը դատարանում պաշտպանի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանը:

Ժիրայրը պաշտպանին ասել է, թե պաշտպանն իրեն պետք է՝ միայն արագացված դատաքննության համար:

Ժիրայրը երեք անչափահաս՝ մինչև 14 տարեկան երեխաների հայր է, նրա փոքր երեխան 4 տարեկան է ընդամենը: Ժիրայրի կինն ու երեխաներից մեկը առողջական խնդիրներ ունեն:

Ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Ս.-ն աչքի ընկավ հեկեկոցով լաց լինելով, երբ մեղադրողը միջնորդեց նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել մեկ տարի ազատազրկման:

Ամուսնու հետ հավասար լաց էր լինում նաև նրա կինը: Դատարանի դատարկ դահլիճում նրանք աղեկտուր լաց էին լինում, կինը՝ «հանդիսատեսի» տեղում, ամուսինը՝ ամբաստանյալի:

Ժիրայրն ասաց, թե կյանքում այլևս հանցանք չի գործի, երբեք-երբեք չի անի, եթե ինքը նստի՝ իր երեխաները սոված կմնան…

Ժիրայրը ռեստորաններից մեկում աշխատում է որպես բանվոր: Կինը Հայաստանի հարավային քաղաքներից մեկից է, Ժիրայրն էլ այդ քաղաքում ուսումնարանում է սովորել:

Մի քանի տարի առաջ տուն են գնել Ներքին Շենգավիթում:

Ժիրայրը չասաց, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Բայց չժխտեց այն ենթադրությունը, որ ընկել է մի այնպիսի շրջապատ, որն իր գլխին խաղ է խաղացել…

Ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Ս.-ին մեղավոր ճանաչեց սուտ մատնություն կատարելու համար, դատապարտեց վեց ամիս ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառեց և սահմանեց 1 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով՝ մեղադրողը նշեց, որ Ժիրայրի արարքի հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, այս հանցատեսակը տարածվում է, և Ժիրայրը կարող է ուղղվել, իսկ սոցիալական արդարությունը կարող է հաղթանակել միայն այն դեպքում, երբ Ժիրայրը ազատազրկման ձևով մեկ տարի պատիժ կրի:

Մեղադրողն իր բողոքը հիմնավորեց ևս մի փաստարկով, որը տվյալ դեպքում արտառոց էր:

Ըստ մեղադրողի՝ Ժիրայրի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է այն, որ նա հանցավոր արարքը կատարել է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Եթե Ժիրայրը խուլիգանության համար մեղադրվեր, այս հանգամանքը արտառոց չէր լինի:

Բայց Ժիրայրը դատավճռով մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության կատարման համար մարդկանց ակնհայտ սուտ մեղադրելու, ոստիկանությունում սուտ հաղորդում տալու համար: Ինչպե՞ս կարող էին նրանից հաղորդում ընդունել, եթե նա գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Արդյո՞ք ալկոհոլ օգտագործած մարդը կհասկանար, եթե նրան նախազգուշացնեին սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Իսկ եթե Ժիրայրն ինքը իր հետաքրքրական խոստովանական ցուցմունքում նշել է, թե խմած է եղել, մի՞թե նրա խմածությունը տեղնուտեղը պիտի չստուգվեր, որ գործում փաստաթուղթ ու հիմք լիներ՝ Ժիրայրի խմած լինելը հաստատված համարելու, դա մեղքը ծանրացնող հանգամանք դիտելու համար, եթե, այնուամենայնիվ, ճիշտ և օրինական համարվեր հարբածից հաղորդում վերցնելը:

Մեղադրողը միջնորդեց պատժի մասով բեկանել դատավճիռը, Ժիրայրին դատապարտել իրական մեկ տարի ազատազրկման՝ առանց պայմանականի կիրառման ու փորձաշրջան սահմանելու:

Ընդհանուր իրավասության դատարանում արցունքներով ու հեկեկոցներով «հանդես եկած» Ժիրայրը վերաքննիչ դատարան էր եկել ավելի ներկայանալի հագնված և ավելի զուսպ տրամադրված: Մեղադրողի բողոքը նա լսեց առանց մի կաթիլ արցունքի:

Պաշտպանը անհիմն համարեց մեղադրողի բողոքը և միջնորդեց այն մերժել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում