Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Եթե քաղաքական պրոցեսի հաջողությունն առնվազն 51%-ով երաշխավորված չէ, կասկածելի է այն սկսելու իմաստը

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քաղաքական ցանկացած գործիչ իրավունք ունի սկսելու քաղաքական ցանկացած գործընթաց, սակայն մինչ սկսելը պետք է մի քանի կետեր հաշվի առնի:

«Նախագահին իմպիչմենտ հայտարարելն այնպիսի գործընթաց է, որի համար անհրաժեշտ են համապատասխան իրավական ուղղություններ: Մինչ դա նախաձեռնելը Փաշինյանը պետք է հաշվի առնի՝ արդյո՞ք այդ գործընթացը գոնե 50 տոկոսից ավելի հնարավորություն ունի հաջողություն ունենալու համար, թե ոչ»,- ասաց նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը:

Բադալյանի խոսքերով՝ եթե քաղաքական գործընթացը կարող է հաջողության հասնել գոնե 51 տոկոսի դեպքում, ապա այդ գործընթացը պետք է լինի․ «Իսկ եթե այդ քաղաքական գործընթացն արդեն նախապես գիտենք, որ տապալվելու է, կասկածելի է դառնում այդ քաղաքական գործընթացը սկսելու իմաստը. պարտությունը տվյալ քաղաքական գործչի իմիջի վրա է ազդելու»,- ընդգծեց փորձագետը:

Մեր այն դիտարկմանը, թե սա գուցե արվում է ոչ իշխանականների անկեղծությունը ստուգելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե քաղաքական գործընթացը նպատակ ունի այս կամ այն քաղաքական ուժին վարկաբեկել կամ այլ քաղաքական ուժի իմիջին վնաս հասցնել, ապա պետք է հաշվարկ անել, թե տվյալ քաղաքական գործիչը ինչ վարկանիշ ունի եռյակի կողմնակցիների մոտ: Մենք կարող ենք ասել, որ տվյալ քաղաքական գործիչը՝ Նիկոլ Փաշինյանը, եռյակի կողմնակիցների մոտ չունի այն հավասարազոր վարկանիշը, որպեսզի կարողանա այդ հարցում դեպի իրեն բերել: Եռյակին վստահող զանգվածը, նրան հարող լրատվամիջոցները ցույց են տալիս, որ բացասական վերաբերմունք ունեն այդ քաղաքական գործչի հանդեպ»:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ այս ամենից եռյակի վարկանիշն էականորեն չի տուժի նրա համակիրների մոտ, որովհետև նախաձեռնությամբ հանդես է գալիս մի գործիչ, որն այնտեղ վարկանիշ չունի․ «Սա կլինի կարճաժամկետ գործընթաց և վերջ: Իսկ եթե արվում է ապագայի համար, այսինքն՝ հերթական ընտրություններում առաջադրվելու, ապա նորից հաջողություն չի ունենա, որովհետև ՀՀ նախագահի հարցը ոչ թե Հայաստանի հասարակության կողմից է որոշվում, այլ դրսում, իսկ դրսում Հայաստանում իմպիչմենտ հայտարարելու հարցին լուրջ չեն նայում»:

Նրա դիտարկմամբ՝ այս նախաձեռնությունը Փաշինյանի համար ունի ՊՌ նշանակություն․ «Քաղաքական գործընթացն ինքնին ունի ՊՌ բաղկացուցիչ, սակայն եթե քո ամբողջ նպատակը հենց այդ ՊՌ-ն է դառնում, այդ քաղաքական գործընթացը ոչ մի արդյունք՝ բացի բացասականից չի տալիս»:

Բացի այդ, ըստ Արմեն Բադալյանի, եթե եռյակը միանա Փաշինյանի նախաձեռնությանը, ապա կհակասի Ազատության հրապարակում տված իր խոստումներին, որ միշտ հաջողության է հասնելու․ «Ակնհայտ է, որ անհրաժեշտ թվով ստորագրություններ չեն հավաքվելու, անգամ եթե եռյակի բոլոր պատգամավորները միանան, իսկ պարտության պիտակն այդ դեպքում կմնա նաև եռյակի վրա»:

Ամփոփելով՝ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ չհաջողելու դեպքում միայն Փաշինյանն է վնաս կրելու: Ըստ նրա՝ սա ի սկզբանե չհաշվարկված գործընթաց էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում