Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռևանշ կառավարությունում

Երեկ Հայաստանում վերջապես համալրվել է փոխվարչապետի պաշտոնը, և այն զբաղեցրել է նոր նախարար՝ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Վաչե Գաբրիելյանը նախարար էր Տիգրան Սարգսյանի կաբինետում, իսկ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո նշանակվեց վարչապետի խորհրդական, որը, ինչ խոսք, մխիթարական պաշտոն էր: Եվ ահա, Գաբրիելյանը վերստին նախարար է և արդեն փոխվարչապետ, ինչը ստատուսի շոշափելի բարձրացում է:

Ըստ էության, տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Նախ՝ փոխվարչապետի կարգավիճակը տարածքային կառավարման նախարարությունից արդեն անցնում է նոր ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությանը: Սրանից զատ՝ բավական ծանրակշիռ կարգավիճակով կառավարությունում վերականգնվում է Տիգրան Սարգսյանի թիմակից համարվող Վաչե Գաբրիելյանը, որը Սարգսյանի հետ երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ հետո՝ կառավարությունում:

Ըստ էության, սա Տիգրան Սարգսյանի հեռակա ռևանշ է գործադիր իշխանությունում, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է կառավարությունում Հովիկ Աբրահամյանին առնել յուրօրինակ աքցանի մեջ:

Իհարկե պարզ չէ, թե ինչ է անելու Վաչե Գաբրիելյանը որպես նախարար: Եթե միջազգային ինտեգրացիան վերաբերում է Եվրասիական միությունից դուրս գտնվող տարածքներին, ապա այստեղ, իհարկե, շատ բան անորոշ է, որովհետև հայտնի չէ, թե Ռուսաստանն ինչ հնարավորություններ է թույլ տալու Հայաստանին երրորդ երկրների հետ հարաբերություններում, և ինչքանով են երրորդ երկրները շահագրգռված լինելու Հայաստանի հետ գործնական ինտեգրացիայում: Եթե նոր նախարարության գործը ԵՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիան է լինելու, ապա այստեղ էլ մենք տեսնում ենք, թե ինչ գզվռտոց է ԵՏՄ-ում Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի միջև, և այս պայմաններում կնշանակի, որ Հայաստանը պատրաստվում է գզվռտոցին ինտեգրացվել:

Կատակը՝ կատակ, իհարկե, սակայն պարզ չէ՝ ինչ է ԵՏՄ-ն, և հետևաբար անորոշ է նաև, թե այս դեպքում ինչ ինտեգրացիայի մասին կարող է խոսք լինել: Նոր նախարարությունը հավանաբար ստեղծվել է, այսպես ասած, համենայն դեպս, հետագայում պետք գալու համար:

Սա՝ արտաքին մասով: Ներքին մասով այն, իհարկե, միշտ էլ պետք կգա, այսինքն՝ ներքին մասով ավելորդ պաշտոն երբեք չի լինում: Նոր պորտֆելը գալիք խորհրդարանական ընտրություններում կընդլայնի իշխանական կարկանդակը:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում