Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Կոստանյանի և Հովսեփյանի հակասությունը անձնական է՝ համաձայնեցված իշխանության հետ

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը և գործը կրկին վերադարձվել է ՀՔԾ նոր նախաքննություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ այս քրեական գործը հարուցվել էր լրագրողի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած բախումից հետո, երբ ծառայության պետը խոչընդոտել էր լրագրողի աշխատանքը, հարվածել նրա ձեռքին և ցած գցել լրագրողի IPad-ը: Դեպքից հետո քրեական գործ հարուցվեց, սակայն քննությունից հետո ՀՔԾ-ն կարճեց գործը: Բայց այսօր գլխավոր դատախազությունը գտել է, որ գործը կարճելու հիմքերը բացակայում են: ՀՔԾ-ն նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, ինչի հետևանքով լրագրողը զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

ՀՀ դատախազությունը քրեական գործը վերադարձրել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու համար և հանձնարարել վարույթն իրականացնող մարմնին Մարինե Խաչատրյանին ճանաչել քրեական գործով տուժող:

Սա, իհարկե, ողջունելի քայլ է գլխավոր դատախազության, մասնավորապես՝ Գևորգ Կոստանյանի կողմից, եթե հաշվի չառնենք, թե դա ինչ նպատակով է արվել: Այս որոշումն ամբողջությամբ տեղավորվում է Կոստանյանի՝ այլ ուժային կառույցների ղեկավարների հետ ունեցած հակասությունների մեջ: Այսպիսի մի դրսևորման մենք ականատես եղանք վերջերս, երբ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, որից անմիջապես հետո Գևորգ Կոստանյանն իր մոտ հրավիրեց զոհերի հարազատներին և հայտարարեց, որ այսուհետ գործերը քննվելու են առանձին վարույթներով:

Լրագրողի գործի դեպքում իրավապաշտպանները նույն ձեռագիրն են տեսնում: «Այն, որ գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի, ինչպես նաև քննչական կոմիտեի միջև հակասություններն անձնական են, դրանում կասկած չունեմ: Բայց արդյո՞ք այդ հակասությունները այն մակարդակին են, որ իրավական հարթությունում կարող են գործել: Չեմ կարծում, որ այդ անձինք այնքան անկախ են, որ իրենց հակասությունները կարող են բերել գերատեսչական պայքարի, այսինքն՝ մեկը արդարություն պահանջի, իսկ մյուսը, թեկուզ ձևական, դեմ լինի դրան: Իմ կարծիքով, այս ամեն ինչը համաձայնեցված է քաղաքական իշխանության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան» կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ ցուցադրական հակասությունների արդյունքներն առանձնապես ոգևորիչ չեն լինելու: Շատ արագ կպարզվի, որ նույն մարտի 1-ի գործով ոչ մի բան չի պարզվի, և գործն այդպես էլ քնած կմնա, ինչպես եղել է: Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասն էլ այդպես կմնա, և ոչ մի բան չի պարզվի: «Որևէ արդյունքի ես չեմ սպասում: Ասեմ ավելին, որ արդյունքի չեմ սպասում նաև հնարավոր իշխանափոխության դեպքում, քանի որ այսօրվա քաղաքական ուժերի մոտ ես չեմ տեսնում այդ պատրաստակամությունը՝ բացահայտելու ադ գործերը: Այնպես որ կրկնեմ, որ, այո, ուժային կառույցների ղեկավարների մեջ իսկապես կա հակասություն, բայց այդ հակասությունը ինքնուրույն չէ և չի կարող արտահայտվել իրավական դաշտում»,- նկատեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում