Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հայկանուշ Գրիգորյանը մատուռ կառուցելու պատրվակով ծանր տեխնիկայով քանդել է «Ղազարավանի քաղաքատեղի» պատմական հուշարձանի մնացորդները

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ սկսվում է Հայկանուշ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 55-ամյա երևանցի Հայկանուշ Գրիգորյանը Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի բնակչուհի Թ. Ս.-ից առուծախի պայմանագրով, սեփականության իրավունքի վկայականով նույն համայնքի վարչական տարածքում գտնվող, պետության կողմից պահպանվող «Ղազարավանի քաղաքատեղի» պատմամշակութային հուշարձանի տարածքին հարակից վայրում ձեռք է բերել 1 հա հողատարածք:

Այդ տեղում մատուռ կառուցելու նպատակով, ըստ մեղադրանքի, Հայկանուշ Գրիգորյանը 2012 թվականի հունիսի 20-ին դիմել է Ղազարավան համայնքի ղեկավար Հ. Ասատարյանին, ստացել է շինարարության թույլտվություն:

Մատուռ կառուցելու պատրվակով Հայկանուշը իր սեփականությունը հանդիսացող հողատարածքից դուրս՝ պատմամշակութային հուշարձանի տարածքում, ծանր տեխնիկայի միջոցով 2012 թվականի ամռան ամիսներին առանց որևէ խոչընդոտի կատարել է քանդման աշխատանքներ՝ մշակութային առանձնակի արժեք ունեցող «Ղազարավանի քաղաքատեղի» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ավերելով ու վնասելով մշակութային շերտեր և կառույցների մնացորդներ:

Մեր երկրում մշակութային հուշարձանների պահպանության ողբալի վիճակը փաստող այս դեպքով ամբաստանյալը մեկն է՝ Հայկանուշ Գրիգորյանը: Մշակութային հուշարձանի՝ ամիսներ տևած քանդման ու ավերման համար, երևի, այլ պատասխանատուներ չկան:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» տուժողի կարգավիճակ ունի:

Ոչ ոք մատուռակառուցման «աստվածահաճո» գործին հանցավոր եղանակով լծված Հայկանուշ Գրիգորյանի ձեռքը ժամանակին չի բռնել: Ավերման փաստից հետո են սթափվել պատկան մարմինները, ծանր տեխնիկան միայն անվերականգնելի վնասներ հասցնելուց հետո է «նկատվել»:

Հայկանուշ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասով:

Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում