Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Իշխանությունը հրամցնում է մի փաստաթուղթ, որի ռիսկերը նույնիսկ ինքը չի հաշվարկել. Խաչատուր Քոքոբելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

-Պարոն Քոքոբելյան, 2015-ին Ռուսաստանը հնարավոր է՝ լքի ԵԽԽՎ-ն: Սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո: Դուք վտանգներ տեսնո՞ւմ եք:

-Վտանգներ չի կարելի չտեսնել: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Ռուսաստանն ինքը կկարողանա կշռել և չհրաժարվել այնպիսի կարևորագույն  կառույցից, ինչպիսին ԵԽԽՎ-ն է: Ցավոք, եթե դիտարկենք Հայաստանի քվերակությունները միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Ղրիմի քվեարկության հետ կապված, ապա շատ տեսանելի է դառնում, որ Ռուսաստանի ազդեցությունը ոչ միայն քվերակության առումով, այլ նաև ընդհանուր վարքագծի, ինչու չէ, նաև դրիքորոշումների հստակեցման հետ կապված, ուղղակի ակնհայտ է: Ակնհայտ է, որ Հայաստանի շահերից չէր բխում ՄԱԿ-ում քվեարկությունը, մասնավորապես՝ Ղրիմի հարցով, Հայաստանը ընկրկեց և, ցավոք, քվեարկեց:

Եթե հիշում եք, մինչև քվեարկության պահը կիսապաշտոնական տեսակերտներ հայտնվեցին, որ Հայաստանը ձեռնպահ կքվեարկի, բայց հետո դա հերքվեց, և Հայաստանը քվեարկեց այնպես, ինչպես քվեարկեց Ռուսաստանի շուրջ համախմբված փոքրամասնությունը: Եվ ես հույս ունեմ, որ պրոցեսներն այդ աստիճանի չեն զարգանա, որ ռուսական կողմից այդ կարգի ճնշումների անհրաժեշտություն չի լինի Հայաստանի իշխանությունների վրա, բայց եթե եղան ճնշումներ, ցավոք, ես վստահ եմ, որ այնպիսի վարքագիծ կդրսևորվի, ինչպիսին կպահանջվի Ռուսաստանի կողմից:

Այս գործողությունները մի վիճակի են բերում, որ Հայաստանը կորցնում է իր ինքնուրույն գործելու հնարավորությունը, և, դժբախտաբար, միջազգային հանրության կողմից շատ-շատ խնդիրների հետ կապված՝ Հայաստանը չի ընկալվում որպես ինքնուրույն խաղացող, այլ համարվում է միջազգային հարթակներում ռուսական քաղաքականության սպասարկող:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում