Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հաթայի նահանգ (Կիլիկիա) կատարած այցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում 2,5 տարի անց բացված եւ կրկին արգելափակման վտանգի տակ կանգնած YouTube -ի ճակատագրին։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ, Գյուլը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Թուրքիան չմտնի այն երկրների շարքը, որոնք նման քայլերի են դիմում։ Թուրքիայի նախագահը նշել է, թե իր կարծիքը YouTube-ի հարցում չի փոխել։
Անկարայի դատարանը որոշում է կայացրել, որով Թուրքիայում կրկին փակվելու է YouTube-ը, եթե վիդեո-հոսթինգից չհանվի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի սեռական կապի մասին տեսանյութը։