Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը աշխատանքից հեռացրել է ներքին գործերի նախարարության 10 գեներալի: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով նախագահ Մեդվեդևի պաշտոնական կայքին:
Interfax-ի փոխանցմամբ, նրանց մի մասը հեռացվել է համակարգից տարիքը լրանալու և ատեստավորումը չհանձնելու համար: Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Դմիտրի Մեդվեդևը դիմում է այսպիսի քայլի: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա ՆԳ համակարգից հեռացրել է մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականի: