Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Դեռահաս որդուն վրաերթի ենթարկելու դատական գործի ընթացքից ջղայինացած հայրը պաշտպանի դեմքին նավթ է լցրել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Հայկ Իխտիարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Հայկ Իխտիարյանը 2014 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դիմաց, Անդրեաս Մելքոնյանի գործի դատական քննության հետ կապված, «ցավագին ընդունելով Փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Ասատրյանի կողմից իր պաշտպանյալի՝ Անդրեաս Մելքոնյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու հանգամանքը, յուղի տեսքով ձևափոխված նավթամթերք է լցրել փաստաբանի դեմքին և հագուստներին՝ հրապարակայնորեն սպառնալով վերջինիս առողջությանը վնաս պատճառել՝ հրկիզել:

Հայկ Իխտիարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 2-րդ մասով:

Հայկ Իխտիարյանը Անդրեաս Մելքոնյանի կողմից վրաերթի ենթարկված ու առողջության ծանր վնաս ստացած անչափահասի օրինական ներկայացուցիչն է՝ հայրը: Նա վրդովված է եղել այդ վրաերթը կատարած Անդրեաս Մելքոնյանի՝ դատարանում իրականացված պաշտպանությունից ու դիմել է ծայրահեղ, հանցավոր քայլի: Նրա զայրույթն ուղղվել է մասնագիտական պարտքը կատարող փաստաբանի դեմ՝ ասես ի դեմս նրա տեսնելով իր որդուն ալկոհոլ օգտագործած վիճակում վրաերթի ենթարկած վարորդի հնարավոր անպատժելիությունը:

Անդրեաս Մելքոնյանն անպատիժ չի մնացել, այս տարվա հոկտեմբերի 8-ի դատավճռով արդեն դատապարտվել է ազատազրկման:

Ըստ այդ դատական ակտի՝ Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ Անդրեաս Մելքոնյանը թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում 2014 թվականի մարտի 17-ին, ժամը 21-ի սահմաններում իրեն պատկանող ԳԱԶ-24 մակնիշի մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո ուղևորվել է իր բնակության վայր:

Նա դուրս է եկել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ դեպի Աշտարակ տանող ուղեգոտի, երթևեկությունն իրականացրել է կողնակով և ՀՀ ճանապարհներին սահմանված աջակողմյան երթևեկությանը հակառակ ուղղությամբ, այն է՝ իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, դրանով ստեղծել է վթարային իրադրություն երթևեկության մյուս մասնակիցների, մասնավորապես՝ այդ կողնակում կանգնած հետիոտներ, անչափահասներ Լավրենտ Պ.-ի և Վաղարշակ Թ.-ի համար: Վարորդը թույլ է տվել համապատասխան օրենքի պահանջներին հակասող գործողություններ ու վրաերթի է ենթարկել անչափահասներին, որի հետևանքով Վաղարշակին պատճառել է մահ, իսկ Լավրենտիի առողջությանը՝ ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Վրաերթից հետո Անդրեաս Մելքոնյանը թողել է պատահարի վայրը ու դիմել է փախուստի:

Դատարանում Անդրեաս Մելքոնյանն իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժող Վաղարշակի իրավահաջորդ, մահացած տղայի հայր Է. Թադևոսյանը չի առարկել արագացված ընթացակարգով գործը քննելու դեմ:

Տուժող Լավրենտիի օրինական ներկայացուցիչ, ծանր վնասվածք ստացած տղայի հայր Հայկ Իխտիարյանը 2014 թվականի հուլիսի 22-ին դիմում է ներկայացրել դատարան ու հայտնել, թե քաղհայցի պահանջ չունի, չի առարկում դատաքննության արագացված կարգի դեմ, խնդրում է գործը քննել իր և որդու բացակայությամբ:

Տուժող կողմերը քաղհայցի պահանջ չեն ներկայացրել:

Ընդհանուր իրավասության դատարանը Անդրեաս Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 4 տարի ազատազրկման՝ 3 տարով էլ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում