Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Մասնակցել ու պահանջել

Այսօր Լոս Անջելեսում կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակություն է հավաքվում Հայաստանում և հիմնականում Ղարաբաղում կարևոր ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի, ինչպես և նախորդին, հեռուստամարաթոնի, այսպես ասած, թիրախն է լինելու Հայաստանը Ղարաբաղին կապող երկրորդ ճանապարհի շինարարությունը, որն անցնելու է Քարվաճառով և կրճատելու է Ղարաբաղի ճանապարհը:

Ընդհանրապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնները պետք է որ հանդիսանային համազգային նշանակության իրադարձություն: Այդ հեռուստամարաթոններն ու հանգանակությունը պետք է լինեին համահայկական սպասում՝ գրեթե յուրաքանչյուր հայ պետք է սպասեր տարվա այդ օրվան, համազգային իր լուման բերելու համար: Կարո՞ղ ենք մենք այսօր խոսել այդ մասին, ասել, որ դա հենց այդպես էլ կա: Մեկը կարող է ասել, որ հնարավոր է նման կերպ գնահատել իրավիճակը, իսկ մյուսը կասի՝ որ ոչ, իրավիճակը հեռու է այդպիսին լինելուց:

Ամեն ինչ հիշեցնում է երևի թե բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելու լավատես-հոռետես դիլեման: Պետք է սակայն լինել իրատես ու հասկանալ՝ արդյոք հեռուստամարաթոնի և ընդհանրապես համահայկական «Հայաստան» հիմնադրամի, այսպես ասած, մակրոտնտեսական ցուցանիշները, հանգանակությունների վիճակագրությունը արտահայտում է այն պոտենցիալը, որ ունի աշխարհով մեկ սփռված հայությունը՝ 10 միլիոն հայությունը: Արդյո՞ք եթե իրատես լինենք, ապա չենք ասի, որ ամեն տարի առավելագույնը երկու տասնյակ միլիոն հանգանակությունը, մեղմ ասած, շատ փոքր թիվ է 10 միլիոն հայության համար, հատկապես եթե համարենք օրինակ, որ միայն Ռուսաստանում ապրող 7 հայեր ունեն 21 միլիարդ դոլար կապիտալ՝ ըստ «Ֆորբս»-ի:

Իրատես լինելու պարագայում պետք է արձանագրենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը բավականաչափ հեռու է համահայկական իրական ընդգրկումից և այսօր, դժբախտաբար, ավելի շատ դարձել է համահայկական հիասթափության խորհրդանիշ: Հիասթափություն առաջին հերթին հայկական պետականության որակներից, որի թիվ մեկ պատասխանատուն այդ պետականության որակները մոտ երկու տասնամյակ շարունակ հետևողականորեն սղոցած իշխանություններն են, կիսագողական տնտեսա-քաղաքական համակարգը: Մյուս կողմից ակնհայտ է, որ «Հայաստան» հիմնադրամը չպետք է ասոցացնել այդ համակարգի հետ, Հայաստանը չպետք է ասոցացնել այդ համակարգի հետ, Ղարաբաղը չպետք է ասոցացնել այդ համակարգի հետ: Սակայն սրա հետ մեկտեղ ինչպես է հնարավոր դա, եթե օրինակ՝ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար կազմում Հայաստանի իշխանություններն են եղել և կան՝ այն իշխանությունները, որոնք առաջացրել են մեծ համահայկական հիասթափությունը:

Եվ ուրեմն՝ մի կողմից կանգնած ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հանգանակությունն ու նպատակները իշխանությունների հետ չասոցացնելու հրամայականի առաջ, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ հիմնադրամի ներկայիս մեխանիզմները դա թույլ չեն տալիս և կամա, թե ակամա բերում են ասոցացման, ինչն էլ հանգեցնում է հիմնադրամի ցուցանիշների անհամապատասխանության համահայկական պոտենցիալին: Ասել կուզի՝ այսօր հրամայական է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդիականացումը և՛ գաղափարական, և՛ կառուցվածքային առումով: Հիմնադրամը պետք է դառնա իսկապես ներկայացուցչական մարմին և ընդգրկի համահայկական ավելի լայն շրջանակներ, իսկ հիմնադրամի ղեկավար կազմում իշխանությունները պետք է ներկայացված լինեն առնվազն ոչ ավելի, քան սփյուռքյան, հայաստանյան և ղարաբաղյան հասարակական-քաղաքացիական շրջանակներ:

Սրա միջոցով հիմնադրամի հանդեպ վստահությունը անբեկանելիորեն կավելանա՝ իր հետ բերելով նաև հանգանակության ավելացում, և հետևաբար համահայկական հիմնադրամի ծրագրային արդյունավետության և ծավալային, և որակական էական աճ: Այս ամենով հանդերձ՝ այնուամենայնիվ դասակարգելով հեռանկարի հրամայականներն ու ընթացիկ մարտահրավերները, փորձենք ակտիվ մասնակցել համահայկական հերթական հանգանակությանը և դեմարշի փոխարեն, լինենք պահանջատեր՝ մասնակցենք և պահանջենք արդյունավետություն, մասնակցենք և պահանջենք հաշվետվողականություն, մասնակցենք և պահանջենք ներկայացուցչականություն՝ հանուն Հայաստանի, հանուն Ղարաբաղի և նաև հանուն Սփյուռքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում